Հովհաննես Գևորգյան

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1968թ, 3 հուլիսի, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի

 

Կրթություն

1985-1990թթ. – Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժաինժեներական ֆակուլտետ,

1990-1995թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ:

 

Աշխատանքային գործունեություն

1994-1995թթ. – «Երիտասարդ իրավաբանների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ,

1995-1997թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի (ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե) գլխավոր մասնագետ,

1999-2000թթ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր մասնագետ-իրավաբան,

1999թ-ից՝ «ԱՅԲ իրավական և համայնքային աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության հախագահ,

2000-2001թթ. – ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ,

1999-2001թթ. – «Գիտակ» համալսարանի «Սահմանադրական իրավունք» առարկայի ավագ դասախոս,

2002թ. – Զանգվածային տպագիր լրատվամիջոցների տարածման ցանցի վերաբերյալ փաստաթղթերի վերլուծության իրավական փորձագետ,

2002-2003թթ. – «Համայնքը մեր երեխաներին» ծրագրի իրավաբան-փորձագետ,

2002-2005թթ. – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ,

2003թ. – «Աջակցություն գյուղին» (DFID) ծրագրի սեմինարների դասախոս,

2005թ. – ՄԱԿ-ի «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի «Կոռուպցիայի դեմ պայքարի իրավական հիմքերը» բաղադրիչի զեկուցող,

2005թ-ից՝ Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների դասախոս «Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության փոփոխությունները» թեմայով,

2005-2008թթ. – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի իրավաբանական վարչության պետ,

2005-2007թթ. – Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացների դասախոս «Համայնքային ծառայության մասին օրենսդրության փոփոխությունները» թեմայով,

2008-2011թթ. – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ,

2010թ. – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար,

 

2011թ. օգոստոսից՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար,

2011-2016թթ. – ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավար,

2016թ. դեկտեմբերից. ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 

Այլ տվյալներ

1992-1995թթ. – Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամ, իրավաբանական ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի նախագահ, ուսանողական արհմիության անդամ:

2006-2008թթ. – Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային դատախաղի դատավոր:

Ծառայել է խորհրդային բանակում:

Պարգևատրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրով:

Պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կոնտակտներ

(+374) 10 20 38 53 (102)

[email protected]