ԴԻՄԵԼ ԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺՈՐԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԽԱՉԻԿ ՄԱՐՏԻՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

ԿՆՔՎԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺՈՐԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ

 

Բաժնի գլխավոր մասնագետը իրականացնում է Երևանի տարածքում սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման, վաճառքի, կենդանիների աճեցման, պահման, փոխադրման, իրացման, վաճառքի, սպանդի, վերամշակման փուլերի և այդ գործընթացներում տնտեսավարողների գործունեության դիտարկումներ, մշտադիտարկումներ, ստուգումներ, Երևանի տարածքում անասնաբուժական գործունեության, հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համալիրում հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների, սերոմոնիթորինգի աշխատանքների նկատմամբ վերահսկողություն, Երևանի տարածքում հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների պահպանման, բաշխման, օգտագործման, իրացման, վաճառքի գործընթացների նկատմամբ վերահսկողությունը, իրականացնում է Երևանի տարածքում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների իրացման, օգտագործման, վաճառքը բացառելու նկատմամբ վերհսկողությունը,     իրականացնում է Երևանի տարածքում անասնաբուժության, սննդամթերքի և կերի անվտանգության, բուսասանիտարիայի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների դեպքերում  սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների արտադրություն, պահպանում,  տեղափոխում, իրացում, վաճառք, կենդանիներ աճեցնող, փոխադրող, իրացնող, կենդանիների սպանդ իրականացնող անձանց գործունեության, տեխնոլոգիական սարքավորումների օգտագործման, շահագործման և տեխնոլոգիական գործընթացների կասեցման կամ արգելման, բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման հանձնարարականների, առաջադրանքների սահմանման, արտադրանքի իրացման կասեցման կամ արգելման, խախտումների վերացման կարգադրագրերի արձակման, օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը.

Նշված թափուր պաշտոնը հավակնելու թեկնածուներից պահանջվում է`

Գյուղական և ձկնային տնտեսություն կամ Տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով կամ Կենսաբանություն կամ Գենետիկա կամ Մանրէաբանություն (միկրոբիոլոգիա) կամ Կենսաքիմիա կամ Քիմիա կամ Բուսաբանություն կամ Բժշկականխարգելման գործ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառա­յու­թյան պաշ­­­­տոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, ռուսերենի (ազատ) տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշխատելու ունակություն:

Թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ամսաթիվն է` մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելը.

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 13.08.2018թ.

Ամենամսյա աշխատավարձի չափը կազմում է 150799 դրամ.

Աշխատանքի վայրը գտնվում է ք. Երևան, Կոմիտաս 49/2 հասցեում:

Դիմելու համար ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն`

  • գրավոր դիմում` լուսանկարով,
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը  (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի մասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային փոստի միջոցով կամ անձամբ, ամեն օր՝ ժամը 14:15-ից  մինչև 17:15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող  ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  կարող են դիմել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության աշխատակազմ (ք.Երևան, Կոմիտաս 49/2, 1-ին հարկ, հեռ.` 012-40-40-59, էլեկտրոնային փոստի հասցեն` [email protected]):