ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

«Դիլի»  ՍՊԸ «Իգիթ» ՍՊԸ «Կաթնամթերք Վան» ՍՊԸ
 «Էկոտավուշ»  ՍՊԸ «Արարատ պանիր» ԲԲԸ «Բանդիվան կաթ» ՍՊԸ
Գուրգեն Աբովյան Ա/Ձ «Ոսկե սեր» ՍՊԸ Վիլեն Ներսեսյան Ա/Ձ
Անահիտ Զալինյան Ա/Ձ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ «Նորմա Կաթ» ՍՊԸ
Տիգրան Շահնազարյան Ա/Ձ «Գայ-Ապայդո» ՍՊԸ Կարինե Շահինյան Ա/Ձ
Սուրիկ Զարբաբյան Ա/Ձ «Ալեքպոլ» ՍՊԸ Մուրադ Պետրոսյան Ա/Ձ
Գայանե Մարտիրոսյան Ա/Ձ «Էկո կաթ» ՍՊԸ Արտավազդ Գրիգորյան  Ա/Ձ
Աշոտ Հակոբյան Ա/Ձ «Վանատուն» ՍՊԸ Արարատ Բաբաջանյան Ա/Ձ
Լևոն Ղազարյան  Ա/Ձ «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ Անդրանիկ Առաքելյան    Ա/Ձ
«Արագած- ԱԼՊ» ՍՊԸ Գագիկ  Մանուկյան Ա/Ձ «Քարաշենի պանրի գործարան» ԲԲԸ
«Մշո բաթնոց» ՍՊԸ Գարեգին  Քոչինյան  Ա/Ձ «Դիետ» ՍՊԸ
Արմեն Սուքիասյանի Ա/Ձ Նարինե Խուդոյան Ա/Ձ «Դուստր Մելանյա» ՍՊԸ
Գեղամ Մխիթարյան Ա/Ձ «Աշոցքի պանրի գործարան ՍՊԸ Ա. Գ. Գրիգորյան Ա/Ձ
Արամայիս Նիկողոսյան Ա/Ձ «Բլեք-օքս» ՍՊԸ Դիանա Ներսիսյան Ա/Ձ
Վահե Կոստանյան Ա/Ձ «Լուլա» ՍՊԸ Նորայր Արսենյան Ա/Ձ
«Խաք» ՍՊԸ Արտակ Մանվելյան Ա/Ձ Ահարոն Ղարիբյան Ա/Ձ
«Գնթունիկ» ՍՊԸ «Ամասիայի գլխավորող պանրագործարան»  ՍՊԸ

Պետական վերահսկողության ընթացքում որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են կաթնամթերքի արտադրության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ՝ հումքի ու պատրաստի արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի պահմանը և մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունների վերացման նպատակով` տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտներն ապահովվել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ, որի արդյունքում մի շարք տնտեսավարողների արտադրական գործընթացը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին: Ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար. բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իսկ տրված հանձնարարականների կատարումը գտնվում է ՍԱՊԾ մասնագետների հսկողության տակ:

good11 good31 good61

good41 good31 good81

Համապատասխանեցրեք ձեր արտադրությունը սահմանված նորմերին

 

Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր:

bad1 bad2 bad3

bad4 bad5 bad6

Մի կազմակերպեք ձեր արտադրությունը նման պայմաններում

 

Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրենսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ,   Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան,  Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան,  Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ,  Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և, առկա խախտումների վերացման նպատակով, ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ, Ծառայությունը  հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները: