ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջազգային հավատարմագրում ունեցող Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի քիմիական հետազոտությունների բաժնում առկա են հետևյալ թափուր հաստիքները՝

 

Գլխավոր մասնագետ

Ներկայացվող պահանջները – 3 և ավելի տարիների լաբորատոր աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն (մագիստրոս), սննդամթերքի քիմիական՝ դասական և քրոմատագրաֆիկ (հեղուկային, գազային, իոնային), փորձարկումներ կատարելու փորձ, համակարգչային գիտելիքներ:

 

Առաջատար մասնագետ

Ներկայացվող պահանջները – 2 և ավելի տարիների լաբորատոր աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն (բակալավր, մագիստրոս) սննդամթերքի քիմիական՝ դասական, ինչպես նաև սարքավորումներով իրականացվող (սպեկտրաֆոտոմետրիկ, ատոմաաբսորբցիոն և այլ) փորձարկումներ կատարելու փորձ, համակարգչային գիտելիքներ:

 

Կրտսեր մասնագետ

Ներկայացվող պահանջները1 և ավելի տարիների լաբորատոր աշխատանքի փորձ ունեցող, բարձրագույն կրթությամբ (հնարավոր է նաև բակալավր) մասնագետ, որն ունենա սննդամթերքում քիմիական դասական մեթոդներով փորձարկումներ իրականացնելու փորձ, համակարգչային գիտելիքներ:

 

Նշված բոլոր թափուր աշխատատեղերը զբաղեցնելու հավակնորդները ինքնակենսագրականները (ռեզյումե, CV) կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Օտար լեզուների իմացությունը խրախուսվում է: