DSC_5409

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հոկտեմբերի 26-27-ին հյուրընկալել էր ՌԴ սպառողների իրավունքների և մարդկային բարեկեցության պաշտպանության ոլորտում դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) աշխատակիցներին: Այցի նպատակն էր սննդամթերքի անվտագության ոլորտի հայ մասնագետներին ներկայացնել հակաբիոտիկների տարածման ռիսկերը նվազեցնելու միջազգային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է խորացնել գործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղստանի, Ղազախստանի և Տաջիկստանի միջև, սահմանել սննդամթերքի մեջ հակաբիոտիկների մնացորդային քանակների լաբորատոր գնահատման ընդհանուր կարգ: Այն իրականացվելու է Հիգիենայի և համաճարակաբանության դաշնային և Համաճարակաբանության գիտահետազոտական մոսկովյան կենտրոնների միջոցով:
Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հնարավորություններն ու քայլերը, մասնավորապես՝ սննդամթերքի արտադրությունում հակաբիոտիկների օգտագործման օրենսդրական կարգավորումները, սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային քանակների լաբորատոր և մեթոդական հսկողությունը:     Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցներն ծանոթացել են նաև ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն ու տեխնիկական հնարավորություններին:  Ռուս գործընկերներն առաջիկա երկու տարում կաջակցեն մոնիտորինգային արդյունավետ համակարգ ստեղծելու և դրա մեթոդաբանությունը մշակելու հարցում:
Այս ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ներդնել 2019 թվականին. մինչ այդ նշված հինգ երկրների մասնագետների համար կանցկացվեն դասընթացներ:

[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://snund.am/wp-content/uploads/2017/10/DSC_5413.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://snund.am/wp-content/uploads/2017/10/DSC_5424.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://snund.am/wp-content/uploads/2017/10/DSC_5416.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://snund.am/wp-content/uploads/2017/10/DSC_5418.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://snund.am/wp-content/uploads/2017/10/DSC_5415.jpg” alt=””/][/fusion_images]