ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաճախ տրվող հարցեր

/Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն՝ սահմանված ժամկետներում սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Բացի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելը, յուրաքանչյուր պետական մարմին պարտադիր` օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում եւ հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը փակցնում է իր գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում,
անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձեւով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը,
տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է.
ա) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները եւ ծառայությունները,
բ) բյուջեն,
գ) գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները,
դ) հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները,
ե) աշխատանքի ընդունման կարգը եւ թափուր աշխատատեղերը,
զ) շրջակա միջավայրի վրա ներգործությունը,
է) հասարակական միջոցառումերի ծրագրերը,
ը) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը,
թ) աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները),
ժ) տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման կարգը,
ի) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը,
լ) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
խ) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Այս տեղեկություններում կատարված փոփոխությունները հրապարակվում են դրանք կատարվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան:
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե.
վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին եւ դրանց հետեւանքներին, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:
Տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե.
պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք,
խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը,
պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները ( “ՏԱ ” օրենք, 8-րդ հոդված):
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաեւ, եթե.
հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
տեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաեւ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:
Տեղեկատվության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակի.
հարցումը մերժելու իրավական հիմքերը,
հղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանը, որին առնչվում է պահանջվող տեղեկատվությունը` նշելով, թե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը),
մերժումը բողոքարկելու ժամկետները եւ կարգը:
Մերժումն անպայման պետք է հիմնավորված լինի: Մերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն է:
Գրավոր հարցման մերժումը պետք է լինի միայն գրավոր:
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել պաշտոնատար անձին կամ գերատեսչությանը անհարմարություն պատճառելու, ժամանակ չունենալու հիմնավորումներով:
Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված հիմքերով: Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել մարդու իրավունքների պաշտպանին կամ դատարան:
  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.

1) բանավոր հարցումներին պատասխանելիս.

2) մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.

3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.

4) այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը։

5) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք և Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է դեպքերում  տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.

6) տեղեկության տրամադրումը մերժելիս։

  1. Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը։
  2. Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունն ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:
Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.
Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին“ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.
հետաձգման պատճառները,
տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:
Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է: Այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ մասին, իսկ հնարավորության դեպքում նաեւ տրամադրել այդ տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը:
Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:
Գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով (թուղթ, էլեկտրոնային կրիչ, էլեկտրոնային նամակ եւ այլն): Եթե նյութական կրիչը նշված չէ, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկատվություն տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով:
Դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը: Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:
Եթե մարմինը/կազմակերպությունը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:
Տեղեկություն ստանալու համար պետք է դիմել տեղեկատվություն տնօրինողին գրավոր կամ բանավոր հարցումով: Բանավոր կամ գրավոր հարցումը պետք է ներկայացնել համապատասխան կազմակերպության ներքոնշյալ բաժիններից որեւէ մեկին.
ընդհանուր բաժին,
մամուլի ծառայություն կամ հասարակության հետ կապերի բաժին,
տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձին:
Հնարավորության դեպքում պետք է դիմել գրավոր հարցմամբ (տես` տեղեկություն ստանալու հարցման առաջարկվող նմուշը): Այս կերպ, եթե հետագայում հարցումը մերժվի կամ ուշացվի պատասխանը, կարելի է բողոքարկել: Պետք է պահանջել, որ գրավոր հարցումն անպայման գրանցվի եւ նշվի հարցման Գրանցման համարը: Գրանցման համարի միջոցով հետագայում կարելի է պարզել, թե հարցումն ում է մակագրված եւ ով է պատասխանատու:
Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը եւ ազգանունը: Բանավոր հարցմամբ դիմելիս նախ պետք է պարզել, թե որ պաշտոնյան է պատասխանատու տվյալ տեղեկությունը տրամադրելու համար: Պարզելուց հետո կարելի է անմիջապես դիմել նրան` նշելով, թե ինչ տեսքով կամ կրիչով է նախընտրելի ստանալ տեղեկությունը` տեսնել կամ կարդալ փաստաթուղթը, ստանալ դրա պատճենը` թղթի կամ դիսկետի վրա ամրագրված:
Գրավոր հարցումը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլապես կարող են չքննարկել:
Գրավոր հարցման մեջ դիմողը պարտադիր պետք է նշի.
անունը, ազգանունը,
քաղաքացիությունը,
բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),
գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի:
Հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու դեպքում հարցումը կարող է վերացվել կամ դրան ընդհանրապես ընթացք չի տրվի: Գրավոր անստորագիր հարցումը ենթակա է ոչնչացման:Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը, թե իրեն ինչու է անհրաժեշտ տվյալ տեղեկությունը կամ ինչպես է պատրաստվում այն օգտագործել:
Տեղեկություն ստանալու հարցման մեջ պետք է հնարավորինս հստակ ձեւակերպել անհրաժեշտ տեղեկությունը: Եթե պահանջում եք կոնկրետ փաստաթուղթ, ապա պետք է նշել բոլոր այն տվյալները, որ կան կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ: Հստակ ձեւակերպումն անհրաժեշտ է, որպեսզի մարմինը/կազմակերպությունը ավելի հեշտությամբ կարողանա գտնել եւ տրամադրել պահանջած տեղեկությունը:
Գրավոր հարցումը պետք է անպայման գրանցվի եւ պետք է տրվի գրանցման համարը: Այն պետք է պահել: Եթե ուղարկել եք պատվիրված փոստով, պետք է պահել անդորրագիրը եւ մի քանի օր անց զանգահարել ու ճշտել` արդյոք մարմինը ստացել է հարցումը եւ որն է հարցման գրանցման համարը:
Որպեսզի տեղեկություն ստանալու հարցումը չմերժվի հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու հիմքով, կարելի է կիրառել “Ինֆորմացիայի ազատության կենտրոնի” պատրաստած հարցման նմուշը:
պետական կառավարման մարմիններից,
տեղական ինքնակառավարման մարմիններից,
պետական հիմնարկներից,
պետական եւ տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից,
հանրային նշանակության կազմակերպություններից,
պաշտոնատար անձանցից:
Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, որն էլ եւ պարտավոր է ժամանակին ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին:
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: (ՀՀ Սահմանադրության 42 հոդված, մաս 1):

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված.

«Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից տրված տրված արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից տրված տրված արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի՝ անվտանգության սերտիֆիկատի առկայության դեպքում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի՝ անվտանգության սերտիֆիկատի առկայության դեպքում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի՝ անվտանգության սերտիֆիկատի առկայության դեպքում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի՝ անվտանգության սերտիֆիկատի առկայության դեպքում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի, ինչպես նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի առկայության դեպքում, իսկ ներմուծող երկրի լիազոր մարմնի պահանջի դեպքում՝ նաև ներմուծող երկրի լիազոր մարմնի թույլտվության* և/կամ անասնաբուժական պահանջների* առկայության դեպքում:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանելու դեպքում անասնաբուժական սերտիֆիկատի առկայության դեպքում (Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում գրանցում):

ԵՄ արտահանելու դեպքում առողջության սերտիֆիկատի առկայության դեպքում

Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:
Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:
Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:
Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:
ՀՀ անասնաբուժական պահանջներին* համապատասխանելու պայմաններում, արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված ոչ գյուղատնտեսական կենդանիների առաղջությունը հավաստող փաստաթղթի՝ անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի, առկայության դեպքում:
ՀՀ անասնաբուժական պահանջներին* համապատասխանելու պայմաններում, արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի, ինչպես նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:
ՀՀ անասնաբուժական պահանջներին* համապատասխանելու պայմաններում, արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի առկայության դեպքում:
Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի առկայության դեպքում:
Համապատասխան երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:
Ներմուծում կամ արտահանում կամ տարանցիկ փոխադրում գործընթացներին ներկայացվող համապատասխան երկրի պահանջներին համապատասխանելու պայմաններում, տվյալ երկրի լիազոր մարմնի կամ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված ոչ գյուղատնտեսական կենդանիների առաղջությունը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Ոչ գյուղատնտեսական կենդանիների տարանցիկ փոխադրման դեպքում անհրաժեշտ է նաև բեռն ընդունող երկրի լիազոր մարմնի համաձայնությունը:
Անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականների առկայության դեպքում, իսկ տոհմային կենդանին, ինկուբացիոն ձուն, սերմնահեղուկը, ձվաբջիջը, զիգոտը, սաղմը՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:
Անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական վկայական՝ բնօրինակով, տոհմային կենդանու դեպքում՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ:
Մինչ այդ անհրաժեշտ է նախօրոք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ներկայացնել դիմում՝ Ծառայության թույլտվությունը կամ համաձայնությունը, ինչպես նաև տվյալ կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները ստանալու համար:
Անասնաբուժական վկայական՝ տրված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, որի համար ցանկալի է նախօրոք Ծառայություն ներկայացնել դիմում՝ կից ներկայացնելով ընդունող երկրի կողմից գրավոր թույլտվություն և արտահանվող կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները:
Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանումն իրականացվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան և թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռի համար տեսուչի կողմից: Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում տեսչություն, որը հայտը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կատարում է բեռի ստուգում և տալիս արտահանման բուսասանիտարական հավաստագիր, իսկ բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես: Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 14 օր՝ տրված օրվանից մինչև երկրի սահմաններից դուրս բերելը:
Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների դեպքում անհրաժեշտ է տվյալ խմբաքանակի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատը կամ անասնաբուժական վկայականը` բնօրինակով: Տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ: ԱՊՀ անդամ երկրների և Վրաստանի արտադրության բեռների ներմուծման դեպքում` բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փորձարկման արձանագրությունները կամ եզրակացությունները կամ դրանց պատճենները: Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման համար անհրաժեշտ է անվտանգության կամ համապատասխանության, կամ ծագման, կամ առողջության սերտիֆիկատներ կամ լաբորատոր արձանագրություններ, կամ եզրակացություններ, կամ սերտիֆիկատներ:
ՀՀ տարածք, բացառությամբ ԱՊՀ երկրներից և Վրաստանից, կենդանական ծագման կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի ներմուծման համար անհրաժեշտ է անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների ներմուծման դեպքում անհրաժեշտ է տվյալ խմբաքանակի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատը կամ անասնաբուժական վկայականը` բնօրինակով, արտադրողի մոտ վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (HACCP) կամ BRC կամ IFS կամ FSSC 22000 կամ SQF կամ ISO 22000 կամ նշված բեռների անվտանգության լաբորատոր փորձարկում իրականացնող կազմակերպության միջազգային ստանդարտի` ISO 17025 ներդրումը հավաստող սերտիֆիկատների և բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փորձարկման արձանագրությունները կամ դրանց պատճենները:

Անասնաբուժական հսկողության բեռների և սննդամթերքի ո՞ր բնաիրային քանակությունների ներմուծման դեպքում անհրաժեշտություն չկա դիմելու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) Ապրանքի անվանումը Բնաիրային չափը (մինչև)
1 2 3
02 Միս և մսի սննդային ենթամթերք 10 կգ
03 Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ՝ բացառությամբ կենդանի ձկան 10 կգ
0302 90 000 Ձկան խավիար 0.5 կգ
04 Կաթնամթերք, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերք՝ դասակարգչի այլ տեղում չհիշատակված կամ չներառված 10 կգ
0408 11 Ձվի փոշի 5 կգ
0407 Սննդային թռչնի ձու՝ կճեպով, թարմ պահածոյացված կամ եփած 100 հատ
08 Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի ու սեխի կեղևներ և կճեպներ 10 կգ
09 Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ 1 կգ
1201 Ընդավորներ՝ կոտորակված կամ չկոտորակված՝ բացառությամբ սերմացուի 10 կգ
1202 Գետնընկույզ 10 կգ
1203 00 000
1204 00
1205
1206 00
1207
1208
Հատիկավորներ, պտուղներ, յուղատու սերմեր, հատիկավորներ՝ կոտորակված կամ չկոտորակված, բոված կամ պատրաստված որևէ եղանակով, կեղևազրկված կամ չկեղևազրկված՝ բացառությամբ սերմացուների յուղատու կուլտուրաների սերմերից կամ պտուղներից ալյուր՝ մանր կամ խոշոր աղացած՝ բացառությամբ մանանեխի սերմերի 10 կգ
1212 Ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ՝ թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ չկոտորակված, պտուղների կորիզներ և դրանց միջուկներ, սննդի նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ մթերք՝ դասակարգչի այլ տեղերում չհիշատակված կամ չներառված 10 կգ
15 Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագման մոմեր՝ բացառությամբ գերչակի 10 կգ
16 Պատրաստի մթերք մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից 5 կգ
1604 31 000
1604 32 00
Թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ՝ պատրաստված այլ ձկան խավիարից 0.5 կգ
17 Շաքար, այլ շաքարներ՝ ներառյալ լակտոզա, ֆրուկտոզա, մալթոզա, գլյուկոզա, պինդ վիճակում, շաքարային սիրոպներ՝ առանց համահոտային և ներկանյութերի, արհեստական մեղր՝ խառնված կամ չխառնված բնական մեղրի հետ, մելասա շաքարից պատրաստված կակաո չպարունակող հրուշակեղեն՝ ներառյալ սպիտակ շոկոլադը 10 կգ
1704 10 Ծամոն՝ պատված կամ չպատված շաքարով 0.2 կգ
18 Կակաո և դրանից մթերք 5 կգ
19 Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից 15 կգ
1901 10 000 Մանկական կեր՝ փաթեթավորված վաճառքի համար 10 կգ
1901 20 000 Հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի պատրաստման համար խառնուրդ և խմոր 10 կգ
1902 Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը՝ սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում 10 կգ
1904 Պատրաստի սննդամթերք՝ ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր՝ հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)՝ այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 5 կգ
1905 31

1905 32

Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր 5 կգ
20 Մթերք՝ ստացված բանջարեղենի, մրգերի, ընկույզների, սնկի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից 10 կգ
21 Սննդամթերքներ՝ տարբեր 5 կգ
2102 Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման փոշի 2 կգ
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է
23 Սննդարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր 10 կգ
Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման համար գանձվում է վճար`
1) 500-1000 կգ քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով ( 1000 դրամ),
2) 1 տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար ևս 300 դրամի չափով,
3) 500 կգ քաշի համար վճար չի գանձվում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրվող ներմուծման կամ արտահանման անասնաբուժական վկայականները, անվտանգության սերտիֆիկատները, բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են անվճար:
Տրամադրվում է անասնաբուժական վկայական կամ անվտանգության սերտիֆիկատ, որի համար անհրաժեշտ է նախօրոք, մինչև արտահանումը դիմել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համապատասխան սահմանային հսկիչ կետ՝ արտահանվող բեռից լաբարատոր փորձաքննություն նպատակով նմուշառում կատարելու համար:
Տրամադրվում է անասնաբուժական վկայական, որի համար անհրաժեշտ է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համապատասխան սահմանային հսկիչ կետ ներկայացնել շան կամ կատվի անձնագիրը, արտահանողի անձնագիրը և դրանց պատճենները:
Ծառայությանը կարելի է ուղղել տեղեկատվություն ստանալու հարցում գրավոր՝ ՀՀ, ք. Երևան, կոմիտասի 49/2 հասցեով: Որպես հարցման բովանդակության հուշում կարող եք բեռնել կցված օրինակը:

Հարցումն անձամբ բերելու դեպքում հանձնեք Ծառայության ընդհանուր բաժնին:

Հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք թեժ գծին՝ 010 20 60 40 հեռախոսահամարով, կամ գրեք էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով:

Հետևեք այս հղմանը: Առաջին քայլով գրեք Ձեր կազմակերպության ՀՎՀՀ-ն և սեղմեք «Ստուգել»: Եթե Ձեր ընկերությունն արդեն գրանցված է, ապա կստանաք հաղորդագրություն այդ մասին: Եթե գրանցված չէ, ապա կբացվեն գրանցման ենթակա վանդակները: Աստղանիշով նշված վանդակների լրացումը պարտադիր է: Լրացնել հայերեն տառերով («Unicode» կոդավորմամբ): Իրավաբանական անձի վերաբերյալ բոլոր վանդակները լրացնելուց հետո սեղմեք «Շարունակել» կոճակը՝ գրանցելու համար գործունեությանը: Հերթով կատարեք բոլոր քայլերը:
Եթե մի քանի գործունեություն եք իրականացնում, ապա սեղմեք «Գրանցել այլ գործունեություն» կոճակը:
Խնդրում ենք նշել ճշգրիտ տվյալներ գրանցվող ընկերության վերաբերյալ, քանի որ սխալ կամ թերի տեղեկատվության տրամադրումը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության: