«Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

«Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (հետագայում` «ՍԱՈՌԳՎԳԿ» ՊՈԱԿ) պետական ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է (վերանվանվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. մայիսի 5-ի  №630-Ն որոշմամբ):

«ՍԱՈՌԳՎԳԿ» ՊՈԱԿ-ը բաղկացած է հետևյալ ստորաբաժանումներից, բաժիններից և լաբորատորիաներից`

Կենդանիների առողջության ստորաբաժանում /ք. Երևան, Նուբարաշեն/

  • Մոլեկուլյար կենսաբանական լաբորատորիա
  • Շճաբանական լաբորատորիա
  • Բջջային կուլտուրաների աճեցման լաբորատորիա
  • Վիրուսաբանության լաբորատորիա
  • Մանրէաբանական լաբորատորիա
  • Մակաբուծաբանության լաբորատորիա
  • Կենսապատրաստուկների որակի վերահսկողության լաբորատորիա

Բույսերի առողջության ստորաբաժանում /Արմավիրի մարզ, գ. Մերձավան/

  • Ֆիտոպաթոլոգիայի և էնտոմոլոգիայի բաժին
  • Հերբոլոգիայի բաժին
  • Վնասակար օրգանիզմների ռիսկերի գնահատման և վերլուծության բաժին
  • Բույսերի վարակիչ կարանտինային հիվանդությունների ուսումնասիրման բաժին

Անասնաբուծության ստորաբաժանում /Կոտայքի մարզ, գ. Նոր Գյուղ/

  • Տավարաբուծության բաժին
  • Ոչխարաբուծության բաժին
  • Խոզաբուծության բաժին
  • Թռչնաբուծության բաժին
  • Կերարտադրության բաժին

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակն իր մասնագիտացմանը համապատասխան գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, ինչպես նաև մեթոդական, փորձագիտական և գիտակրթական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելն է: Իր վրա դրված խնդիրների իրականացման համար գիտական կենտրոնում մշակվում է գիտական գործունեության աշխատանքների թեմատիկան, հետևում են թեմաների նյութատեխնիկական և ֆինանսական ապահովվածությանը: Կազմակերպությունն իր առջև դրված խնդիրները լուծելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականանում է գիտական և գիտատեխնիկական գործունեություն:

Տնօրեն՝ Տ.Մարկոսյան

(+374) 236 6-14-62, բջջ. 091 995581

www.rac.am