ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանին և տեղակալ Հակոբ Մելիքյանին:

Ավագանու անդամներին հատկապես հետաքրքրում էր Երևանի մանկապարտեզներում իրականացվող վերահսկողությունը, դրանց արդյունքներն ու հետևանքները:

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Երևանում և մարզերում այս տարի իրականացված վերահսկողության ընդհանուր պատկերը, մանրամասնել խախտումների բնույթը, դրանց ուղղման հնարավորությունները, խնդրահարույց հարցերը: Նա ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ծառայությունը պատրաստ է ակտիվ հավագործակցության: «Թե փողոցային առևտրի, թե մանկապարտեզներում ու դպրոցներում սննդամթերքի անվտանգության առկա վիճակը շտկելու առումով տեղական ինքնակառավարման մարմինների և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխգործակցությունը հատկապես կարևոր եմ համարում»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը: