ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

 

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ

 

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով:

Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել է […]

0 Comments

Մամուլի ասուլիսի հրավեր

Հարգելի գործընկերներ, մայիսի 22-ին ժամը 12:00-ին ՍԱՏՄ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հաշվետու մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՍԱՏՄ վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները:

Հրավիրում ենք լուսաբանելու:

0 Comments

Գ. Ավետիսյան. ոլորտում կոռուպցիոն երևույթները բացառելու հարցում հասարակական սեկտորի աջակցությունն առավել քան կարևոր է

Տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը և առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցելու հնարավորությունները: «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային կենտրոնների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, խորհրդակցություններ, որոնց շրջանակներում խոսվել է այս […]

0 Comments

Արգելվել է թռչնամսի ներմուծումը ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը:

Որոշումը […]

0 Comments

Վերահսկողական միջոցառումներ են սկսվել թունաքիմիկատների իրացման շուկայում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողություն է սկսել թունաքիմիկատների իրացման շուկայում: Դիտարկումներ անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում: Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացվող դիտարկման մեկնարկին մասնակցել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:

Թունաքիմիկատների իրացման մի քանի կետերում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ոլորտում տնտեսվարողները թեև հիմնականում պահպանում […]

0 Comments

Ոլորտում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ և՝ որ դրանք պետք է բացահայտվեն և խստորեն պատժվեն:

Կաշառք վերցնելու պահին, ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և ըստ ամենայնի աջակցելու ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարի հարցում:

0 Comments