ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

 

Քննարկվել են սահմանային վերահսկողության ընթացակարգերը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ լիազոր մարմնի դահլիճում անցկացվել են քննարկումներ սննդամթերքի սահմանային հսկողության կարգի և դրանում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որին մասնակցել են տեսչական մարմնի, մի շարք գնահատող մարմինների, լաբորատորիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև սպառողների իրավունքների և բիզնեսի շահերի պաշտպաններ:

Ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել, որ կառուցողական քննարկումների և իրատեսական առաջարկների միջոցով հնարավոր է հասնել ցանկալի, բոլոր կողմերի համար ընդունելի արդյունքի: […]

0 Comments

Գ. Ավետիսյան. «Կենդանիների առողջության պահպանումը նշանակում է մարդու առողջության պահպանում»

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողների համար՝ կազմակերպված բաց դասի ընթացքում ներկայացնելով անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Խոսելով սննդի շղթայի բոլոր օղակներում անհրաժեշտ վերահսկողության մասին՝ նա ընդգծել է, որ դրանում առյուծի բաժինն այնուամենայնիվ անասնաբուժությանն է բաժին ընկնում: «Անասնաբուժությունը […]

0 Comments

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Հայտնաբերվել է կեղծված սննդամթերք

Որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են Պարգև ՍՊԸ-ի կողմից 13.03.2019թ արտադրված Աշտարակ կաթ ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է  բուսական յուղ:

Ըստ […]

0 Comments

ՍԱՏՄ. մսի իրացմանը ներկայացվող պահանջները պետք է պահպանվեն

«Մսի իրացման կետերում թեև վիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն դեռ հեռու է բավարար լինելուց. խնդիրներ կան, որոնք, այո, համալիր լուծումներ են պահանջում, սակայն կան թերացումներ, որոնց նկատմամբ լիազոր մարմինը չի կարող հանդուրժողականություն դրսևորել և չի դրսևորելու»,- այս մասին ասել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Երևանի շուկաների տնօրենների, մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող […]

0 Comments

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Կատվի կծոտած մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է

Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի թիվ 2 շուկայի («Գում»-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տեսանյութը գրանցվել է որպես ահազանգ և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ խորը սառեցված 9,5 […]

0 Comments

Քննարկվել են համագործակցության առաջիկա ծրագրերը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետ Մերրի Քեննին քննարկել են «Ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության կարողությունների» ծրագիրը, որը նախատեսվում է առաջիկայում ներդնել Հայաստանում:

Մերրի Քեննին հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Տեսչական մարմնին կտրվի տեխնիկական աջակցություն: Նա կարևորել է ինչպես […]

0 Comments