ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

ՍԱՏՄ անակնկալ ստուգայցի թիրախում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն էր. խախտումներ արձանագրվել են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր մշտադիտարկումներ են անցկացրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» ս/մ ցանցի մասնաճյուղերում:

Խախտումներ արձանագրվել են գրեթե բոլորում: Դրանք հիմանկանում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Դրականորեն արձանագրվել է, որ ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ […]

0 Comments

ՍԱՏՄ ուժեղացված ստուգայցերի թիրախն այսօր Արմավիր քաղաքն էր. կասեցվել է խախտումներ գրանցած կազմակերպությունների աշխատանքը

Պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունն այսօր առավել խստացված ու թիրախային բնույթ է կրել Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Արմավիր քաղաքում գործող հանրային սննդի կետերում, խանութներում և արտադրական կազմակերպություններում:

Խախտումների նվազումը նկատելի էր նաև այս մարզում: Հանրային սննդի կետերից և խանութներից մեկում ՍԱՏՄ տեսուչների ամենամանրակրկիտ դիտարկումն անգամ որևէ թերացում չի հայտնաբերել: Ավելին՝ խանութում ջերմաչափում էին բոլոր հաճախորդներին, […]

0 Comments

ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը խախտումների նվազման միտում են արձանագրում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերի և մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպություններում իրականացված ստուգայցը փաստում է, որ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված պահանջները հիմանկանում կատարվում են և նկատվում է խատումների նվազման միտում:

Արձանագրված խախտումները հիմնականում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ են կապված, իսկ դիմակ չկրելու, ձեռքի ախտահանիչների […]

0 Comments

Կորոնավիրուսով (covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար

Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը:
Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ:
Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում:
Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին:
Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի և զուգարանի […]

0 Comments

ՍԱՏՄ մասնակցությունը ԱՏԳ նոր սպասարկման կենտրոնում

ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների սպասարկման կենտրոնների կառուցման համատեքստում՝ այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գյումրիի մարզային կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի աշխատակիցների մասնակցությամբ:

Գյումրիում նախատեսվող ԱՏԳ կենտրոնի ստեղծման աշխատանքները մեկնարկել են, և այդ աշխատանքների մասնակից է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական […]

0 Comments

ՍԱՏՄ-ն շարունակում է թե լայնածավալ ստուգայցերը, թե սննդի շղթայի կարգազանց օպերատորների գործունեության կասեցումները

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 11.06.2020թ, 24 ժամով կասեցրել է մոտ հինգ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը:

ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ […]

0 Comments