ԴԻՄԵԼ ԵՆ ԱՆՆԱ ԳՈՒՐԳԵՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԻՆԵ ԱՐՄԵՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒՑ:

 

Բաժնի գլխավոր մասնագետը իրականացնում է oտարերկրյա պետությունների սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում առկա ժամանակակից մեթոդների ուuումնաuիրությունը, վերլուծությունը, Ծառայության և օտարերկրյա պետությունների  դոնոր կազմակերպությունների միջև իրականացվող համագործակցության աշխատանքները, սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին վերաբերվող համաձայնագրերի շուրջ բանակցությունների և քննարկումների ընթացքը, Ծառայության և Աշխատակազմի փոխհարաբերությունները դիվանագիտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ կապված աշխատանքներում: Իրականացնում է համապատասխան իրավական ակտերի, փաստաթղթերի, ինչպես նաև օտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերի թարգմանությունները, սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում օտարերկրյա պետությունների միջազգային լավագույն փորձի ճանաչմանն ուղղված դասընթացների և սեմինարների կազմակերպչական աշխատանքները, օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների պատվիրակությունների հանդիպմանն ուղղված կազմակերպչական աշխատանքները (օրակարգի կազմում, դիմավորում, հանդիպումների նախօրոք երկկողմանի համաձայնեցում, անցկացում և արարողակարգի ապահովում),  սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում կնքվող միջազգային պայմանագրերի վերաբերյալ կարծիքի տրամադրման աշխատանքները, Ծառայության աշխատակիցների գործուղումների համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը և իրավասու մարմիններին ներկայացումը:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու հավակնորդներից պահանջվում է`

բարձրագույն կրթու­թյուն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, ռուսերենի (ազատ) և անգլերենի (ազատ) կամ գերմաներենի (ազատ) տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ամսաթիվն է` մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելը.

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 14.08.2018թ.

Ամենամսյա աշխատավարձի չափը կազմում է 212309 դրամ.

Աշխատանքի վայրը գտնվում է ք. Երևան, Կոմիտաս 49/2 հասցեում:

 

Դիմելու համար ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն`

  • գրավոր դիմում` լուսանկարով,
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը  (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի մասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային փոստի միջոցով կամ անձամբ, ամեն օր՝ ժամը 14:15-ից  մինչև 17:15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող  ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  կարող են դիմել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության աշխատակազմ (ք.Երևան, Կոմիտաս 49/2, 1-ին հարկ, հեռ.` 012-40-40-59, էլեկտրոնային փոստի հասցեն` [email protected]):