Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներն են՝

  1. մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի համալիր անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների, անասնաբուժական գործունեության,  գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողության  աշխատանքներին,
  2. իրականացնում է սերոմոնիթորինգի արդյունքների վերլուծություն.
  3. մասնակցում է  Տեսչության կողմից անասնաբուժական ենթահսկման ապրանքների արտադրության, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացների  վերահսկողության աշխատանքներին.
  4. մասնակցում  է  Տեսչության կողմից օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների  իրականացմանը.
  5. մասնակցում  է  Տեսչության կողմից կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմնին տեղեկացումը և համատեղ միջոցառումների  իրականացմանը.
  6. մասնակցում  է  հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող անասնաբուժական ենթահսկման ապրանքների երթուղու տրամադրման, այլ երկրների լիազոր մարմնի պահանջով ներմուծվող, արտահանվող, տարանցիկ փոխադրվող անասնաբուժական ենթահսկման ապրանքների համար թույլտվությունների տրամադրման աշխատանքներին, օտարերկրյա պետությունների անասնահամաճարակային իրավիճակի վերլուծության իրականացմանը.
  7. մասնակցում  է հանրապետության տարածքով փոխադրումների գործընթացի նկատմամբ վերահսկողության  իրականացմանը.
  8. իրականացնում է  Ծառայության մարզային կենտրոններից և անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից համապատասխան տեղեկատվության և հաշվետվությունների ստացումը՝ սահմանված կարգով և ժամկետներում վերլուծություն.
  9. իրականացնում  է  Տեսչության կողմից ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի բաշխման և օգտագործման  գործընթացների հսկողությունը, հիվանդությունների լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերլուծություն.
  10. մասնակցում  է տեսչության կողմից կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվություն, կենդանիների պահվածքի անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման վերահսկողության աշխատանքներին.
  11. մասնակցում  է անասնաբուժական ենթահսկման ապրանքների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ օգտահանման գործընթացների վերահսկողության աշխատանքներին.
  12. մասնակցում է անասնաբուժության և կերի անվտանգության բնագավառում ծրագրերի մշակման աշխատանքներին.
  13. մասնակցում է   օրենքով սահմանված կարգով անասնաբուժության բնագավառին առնչվող հրահանգների, կանոնների, ուղեցույցների, հիշեցումների և նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքներին.
  14. մասնակցում է կենդանիների պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրմանը բազայում  և սահմանված կարգով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (ԿԱՀԿ) ծանուցման աշխատանքներին.
  15. մասնակցում  է Ծառայության կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարման աշխատանքներին.
  16. առաջարկություն է ներկայացնում Տեսչության պետին կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդություների հայտնաբերման դեպքում առողջապահության բնագավառի պետական լիազոր և շահագրգիռ այլ մարմիններին տեղեկացնելու վերաբերյալ.
  17. մասնակցում է անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության բնագավառներում Ծառայության գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին.
  18. Տեսչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Տեսչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցուցներ.
  19. Տեսչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Տեսչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
  20. իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Տեսչության պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
  21. Տեսչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր`  իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  22. իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

Պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներն են`

  • ունի Անասնաբուժություն կամ Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • ունի ՀՀ Սահմանադրության, Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրության, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին», «Կերի մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Իրավական ակտերի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և Ծառայության կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հուլիսի 24-ի N 1032-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 1730-Ն, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Անասնաբուժության, բուսասանիտարիայի ու կերի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմնի իրավասությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը վերապահելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 9-ի N 62 ու օգոստոսի 24-ի N 512 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1731-Ն, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը լիազորություններ վերապահելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1913-Ն, N 1916-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 576-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1732-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.
  • տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունա­­­կու­թյունների, ինչ­պես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գոր­ծա­ռույթ­նե­րից բխող կա­ռավար­չա­կան հմտու­թյուն­ների և ունակությունների.
  • տիրապետում է  ռուսերենին (ազատ):

Թափուր պաշտոնի հիմքի վերացման ամսաթիվն է` մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելը.

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 29.11.2018թ.

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է 150799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ:

Աշխատանքի վայրն է՝ ք. Երևան:

Դիմելու համար ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն`

  • գրավոր դիմում գլխավոր քարտուղարի անունով` 3X4 սմ չափի լուսանկարով,
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը  (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի մասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային փոստի միջոցով (դիմումի վերևի ձախ անկյունում 3X4 սմ չափի լուսանկարով, բոլոր փաստաթղթերը պետք է լինեն սկան/SCAN արված) կամ անձամբ, ամեն օր՝ ժամը 14:15-ից  մինչև 17:15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող  ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  կարող են դիմել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական  ծառայություն (ք.Երևան, Կոմիտաս 49/2, 1-ին հարկ, հեռ.` 012-40-40-59, էլեկտրոնային փոստի հասցեն` [email protected]):