Հասարակական խորհուրդ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական

ծառայության պետի 2017 թվականի

ապրիլի 6-ի N 131-Ա հրամանի

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Աննա Դաշտոյան Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
Աշոտ Միրզոյան «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ
Արամայիս Բիլյան Մսամթերք արտադրողների հայկական միության նախագահ
Արամ Նազարյան Բուսաբուծական մթերքների պահպանման և վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
Արթուր Աթոյան «Ձկնարտադրողների և ձնկնարտահանողների միություն» ՀԿ, նախագահ
Արթուր Գոմկցյան ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի, «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ
Արթուր Մկրտչյան Համաճարակաբանության և մակաբուծության ամբիոնի դոցենտ, ան. գ. թ.
Արմեն Գիգոյան Պանրագործների միության նախագահ
Արմենակ Տեր-Գրիգորյան Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ, գյուղ. գ. թ.
Արմեն Պողոսյան «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի  նախագահ
Բաբկեն Պիպոյան «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ
Բորիս Սահակյան ՀՀ ԱՏԶ նախարարության որակի տեսչության պետի տեղակալ (2003-2008թթ.)
Գագիկ Մակարյան Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ
Գայանե Ավագյան Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ, գյուղ. գ. թ.
Գրետա Մուրադյան «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ, լիազորված անձ
Դոնարիկ Ալեքսանյան ՀՀ հանրային խորհրդի առողջապահության հանձնաժողովի անդամ
Խաչիկ Պողոսյան Կաթնամթեք արտադրողների միության նախագահ
Կարինե Գրիգորյան ԵՊՀ, կենսաբանական գիտությունների թեկնածու
Կարեն Չիլինգարյան «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ
Հրաչ Բերբերյան Ագրարագյուղացիական միավորման նախագահ
Պողոս Գևորգյան Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ
Ռուբեն Սարուխանյան Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն ՀԿ
Սիրանուշ Ալթունյան Անասնաբուժական սանիտարական փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի դոցենտ, ան. գ. թ.
Սերգեյ Ստեփանյան Թռչնարտադրողների միություն ՀԿ-ի նախագահ
Վահրամ Գեիկյան Անասնաբույժների համահայկական ասոցիացիայի նախագահ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2017 թվականի մարտի 29-ի

N 122-Ա հրամանի

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԿԻՑ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կից հասարակական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) խորհրդակցական մարմին է:

II. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

2. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն է (այսուհետ՝ Խորհրդի նախագահ):

3. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Խորհրդի նախագահը: Խորհրդի կազմում ընդգրկվում են առնվազն 15 անդամներ: Խորհրդի անդամների առավելագույն թվաքանակը հաստատվում է Խորհրդի նախագահի կողմից:

4. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) գործունեության հիմնական ուղղություններին, սննդամթերքի, կերի կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների անվտանգության կամ անասնաբուժության կամ բուսասանիտարիայի ոլորտներում (այսուհետ՝ ոլորտ) ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են Ծառայության կողմից ձևավորված աշխատանքային
խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում Ծառայությունից: Խորհրդի նախագահը, ելնելով Ծառայության գործունեության առանձնահատկություններից, կարող է Ծառայության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին կամ անձանց ընդգրկել Խորհրդի կազմում պատճառաբանված որոշման հիման վրա, որը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքէջում: Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունները կարող են Խորհրդում իրենց ներկայացնելու համար լիազորված անձանց փոխելու դիմում ներկայացնել Ծառայություն, եթե նոր առաջադրված թեկնածուն համապատասխանում է սույն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կից հասարակական խորհրդի աշխատակարգի (այսուհետ՝ Աշխատակարգ) 4-րդ կետով նախատեսված պահանջներին:

5. Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով սույն Աշխատակարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա, հայտարարության մեջ նշված ձևով և ժամկետներում դիմում են ներկայացնում Խորհրդի նախագահին՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվի սույն Աշխատակարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը
հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, տեղադրվում է Ծառայության պաշտոնական կայքէջում:

6. Խորհրդի նախագահը Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին՝ հնգօրյա ժամկետում տեղեկացնելով դիմումատուին: Խորհրդի նախագահի որոշումը եռօրյա ժամկետում հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքէջում: Խորհրդի նախագահը Աշխատակարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող անձանց և կազմակերպությունների դիմումները քննարկում և որոշում է կայացնում՝ հաշվի առնելով Խորհրդի անդամների առավելագույն թվաքականը պահպանելու անհրաժեշտությունը:

7. Խորհրդի անդամների նվազագույն թվաքանակի համալրման անհնարինության դեպքում Խորհուրդը կազմավորվում է սույն Աշխատակարգի 4-րդ կետի պահանջներին բավարարող անձանց փաստացի թվաքանակով: Խորհրդի լրացման նպատակով Ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակվում է նոր հայտարարություն՝ նախկին հայտարարության հրապարակումից 2 ամիս անց:

8. Երկու տարին մեկ անգամ Խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության՝ հաշվի առնելով Աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված՝ Խորհրդի նվազագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությունը: Ռոտացիայի իրականացման նպատակով Ծառայության պաշտոնական կայքէջում Խորհրդի գործունեության 2 տարին լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Խորհրդի նոր անդամների համալրման նպատակով հրապարակվում է հայտարարություն: Ռոտացիայի արդյունքում Խորհրդի անդամների նվազագույն թվաքանակը պահպանելու անհնարինության դեպքում ռոտացիան կիրառվում է Խորհրդում ընդգրկվելու համար նոր դիմում ներկայացրած անձանց թվաքանակի համամասնությամբ:

Խորհրդում նոր անդամների համալրման նպատակով հրապարակված հայտարարության հիման վրա դիմում չներկայացնելու դեպքում ռոտացիա չի կիրառվում և հետագայում ռոտացիայի կիրառման նպատակով Ծառայության պաշտոնական կայքջում հրապարակվում է հայտարարություն՝ նախկին հայտարարության հրապարակման պահից 2 ամիս անց:

9. Ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմից դուրս եկած անդամը կարող է Խորհրդում ընդգրկվելու նպատակով դիմում ներկայացնել Խորհրդի կազմից դուրս գալուց 2 տարի անց:

10. Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն անձին կամ կազմակերպությանը, որի գործունեությունը առավել սերտ է առնչվում Ծառայության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունների ներգրավվածությունը: Խորհրդում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն
Աշխատակարգի 5-րդ կետով նախատեսված կարգով:

11. Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով անձի կամ կազմակերպության ներկայացրած դիմումի մերժումը պետք է պատշաճ կարգով հիմնավորվի Խորհրդի նախագահի կողմից:

12. Խորհրդի նախագահը կարող է իր նախաձեռնությամբ Խորհրդի նվազագույն կազմից բացի որպես Խորհրդի լրացուցիչ անդամ ընդգրկել այլ շահագրգիռ անձի (վերջինիս համաձայնությամբ), եթե գտնում է, որ տվյալ անձի մասնակցությունը կարող է էական նշանակություն ունենալ Խորհրդի ընթացիկ աշխատանքների համար: Խորհրդի անհատական կազմում լրացուցիչ անդամ ընդգրկելու վերաբերյալ Խորհրդի նախագահը կայացնում է պատճառաբանված որոշում:

13. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների կեսից ավելիի նախաձեռնությամբ՝ ելնելով տվյալ ոլորտում առկա խնդիրների լուծման հրատապության անհրաժեշտությունից:

14. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին:

15. Խորհրդի նիստերը նախագահում և վարում է Խորհրդի նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը: Խորհրդի նիստերը բացառիկ դեպքերում կարող է վարել Ծառայության պետի տեղակալը:

16. Խորհրդի անդամներից բացի, Խորհրդի նիստերին Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների կեսից ավելիի համաձայնության դեպքում կարող են հրավիրվել Խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետող Ծառայույան աշխատողները, Ծառայության հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, աշխատակիցները և օրակարգում քննարկվող հարցերին առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների
ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

17. Խորհրդի նիստերը դռնբաց են:

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

18. Խորհրդի նիստերն անցկացվում են Խորհրդի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Խորհրդի օրակարգը ձևավորվում է Խորհրդի նախագահի և կամ անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Խորհրդի նախագահը որոշում Է Խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը և ժամը: Խորհրդի նիստերի անցկացման մասին անդամները ծանուցվում են նիստից առնվազն քսան օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ Խորհրդի նիստի օրակարգում հարց ընդգրկելու համար կարող է այն
ներկայացնել նիստից առնվազն տաս օր առաջ՝ այդ մասին տեղեկացնելով Ծառայության աշխատակազմին՝ կցելով անհրաժեշտ նյութերը:

19. Խորհրդի օրակարգում նշվում են՝

1) Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը

2) Խորհրդի նիստում քննարկման ենթակա հարցերի շրջանակը:

20. Խորհրդի նիստերի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը Խորհրդի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ՝ էլեկտրոնային փոստի միջոցով:

21. Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումը և քարտուղարությունն իրականացնում է Ծառայության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

IV. ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ,  ՆԻՍՏԻ

 ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

22. Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է Նախագահողի ձայնը:

23. Խորհրդի նիստի արձանագրության մեջ նշվում է՝

1) նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող խորհրդի անդամների, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների տվյալները.

4) քննարկվող հարցերի և ելույթների հիմնական դրույթները.

5) նիստին մասնակցող խորհրդի անդամների ներկայացրած հանրային առաջարկները, դիտողությունները և դրանց վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները.

6) ընդունված որոշումները՝ ներառյալ տվյալ որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքները.

7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

24. Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրում է նիստը նախագահողը և նիստի արձանագրությունը կազմող աշխատակիցը՝ նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

25. Խորհրդի աշխատանքների հետ կապված ծանուցումները և տեղեկատվության փոխանակումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ խորհրդի անդամների կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներով:

26. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Ծառայության աշխատակազմում և հրապարակվում Ծառայության պաշտոնական կայքէջում Խորհրդի նիստի օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում:

27. Խորհրդի նիստը նախագահողի որոշմամբ կարող է ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

V. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՆԱԽԱԳԱՀՈՂԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ 

ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

28. Խորհրդի նախագահը՝

1) վարում է Խորհրդի նիստերը.

2) հաստատում է Խորհրդի օրակարգը և ստորագրում Խորհրդի նիստերի
արձանագրությունները.

3) որոշում է Խորհրդի նիստերին հրավիրվող այլ անձանց կազմը.

4) ընտրում և հաստատում է Խորհրդի կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

29. Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) ներկայացնել հարցեր՝ Խորհրդի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնել կարծիք՝ Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ.

3) մասնակցելու քվեարկությանը.

29. Խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել Խորհրդի նիստերին:

VI. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

30. Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է ՝

1) Խորհրդի անդամի դիմումի հիման վրա.

2) Խորհրդի նիստերին երեք անգամ անհարգելի բացակայելու դեպքում.

3) Ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմից դուրս գալու դեպքում.

4) Խորհրդի անդամին առաջադրվող պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ նոր փաստերի առկայության դեպքում.

5) Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպության լիազոր ներկայացուցչին փոխելու և կազմակերպության կողմից ներկայացված նոր անդամ ընդգրկելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում:

31. Սույն Աշխատակարգի 30-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է Խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ:

32. Սույն Աշխատակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է Խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ, որը հնգօրյա ժամկետում առաքվում է տվյալ անձին կամ այն կազմակերպությանը, որին անդամակցում է տվյալ անձը: Սույն Աշխատակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվելու դեպքում տվյալ անձը երկու տարի ժամկետով զրկվում է Խորհրդի կազմում ընդգրկվելու իրավունքից:

VII. ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ,  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

33. Խորհրդի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրվում են Խորհրդի բոլոր անդամներին վերջիններիս ցանկությամբ հնգօրյա ժամկետում, իսկ Խորհրդի նիստերում ընդունված որոշումները տեղադրվում են Ծառայության պաշտոնական կայքէջում:

34. Խորհրդի նիստերի արձանագրությունների կամ արձանագրության քաղվածքների տրամադրումը խորհրդի անդամներին ապահովում է աշխատակազմի ընդհանուր բաժինը:

35. Խորհրդի գործունեության տարեկան հաշվետվությունը մինչև մյուս տարվա հունվարի 20-ը տեղադրվում է Ծառայության պաշտոնական կայքէջում:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հասարակական խորհրդի նիստի օրակարգ

31.08.2017թ.

 

Բացում՝ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյան

Թեմաներ

  1. Թարմ միս, ինչպես նաև հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը պարտադիր է դառնալու, միաժամանակ վերահսկվելու է, որ դրանք տեղափոխող անձինք ևս ունենան սանիտարական գրքույկներ: Իրավական կարգավորումները և իրազեկման ուղղությամբ կատարվելիք քայլերը, հասարակական վերահսկողության մեխանիզմների մշակում:

Զեկուցող ՝ Վահե Դանիելյան

  1. ՍԱՊԾ բազայում սննդի շղթայի օպերատորների հաշվառման ուղղությամբ համատեղ աշխատանքեր:

Զեկուցող՝ Վարդուհի (Անուշ) Հարությունյան

  1. Սպանդանոցային պարտադիր մորթի կիրառման՝ կառավարության որոշմամբ հաստատված ոլորտներն ու ժամանակացույցը: Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր է արդեն 2017 թվականի մայիսի 1-ից. հնարավոր անցումային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, թիրախային խմբերին  իրազեկման համատեղ աշխատանքներ:

Զեկուցող՝ Հովհաննես Մկրտչյան

  1. «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի» (HACCP-ի) ներդրման ոլորտներն ու ժամանակացույցը, առկա խնդիրները:

Զեկուցող ՝ Վահե Դանիելյան