ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 1659 blog entries.

Հետևողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կաթ և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների մակնշման մեջ  այսուհետ պետք է լինի առանձին գրառում […]

Մարտի 4-ին մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին, ընդառաջ՝  ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել  է սպառողի շաբաթ: Մարտի 4-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությունը և դրա մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Շաբաթվա ընթացքում, մասնավորապես՝ hեռուստատեսությունների առավոտյան ծրագրերում ՀՀ ԿԵ ՍԱՏՄ մասնագետները կխոսեն նախաձեռնության կարևորության,  սպառողների իրավունքների, դրանց իրացման ուղիների մասին, […]

«Բարեխիղճ տնտեսվարող»

Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) […]

Սպառողը պետք է գիտակցված ընտրություն կատարելու հնարավորություն ունենա

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համատեղ, արձագանքելով ՀՀ-ում գործող բազմաթիվ կաթ վերամշակողների կողմից բարձրաձայնվող հրատապ խնդիրներին, կազմակերպել և անցկացրել է «ՀՀ-ում կաթից արտադրված մթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերհանում» թեմայով հանդիպում-քննարկում, որի նպատակն է հայաստանյան կաթ վերամշակողներին ներկայացնել կաթնամթերքի շուկայում ստեղծված իրավիճակը, շուկայի զարգացմանը խոչընդոտող մարտահրավերները, առկա […]

Պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: Եվ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա Տեսչական մարմինը պատրաստ է համագործակցելու Ազգային Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների հետ՝ դրանք բացահայտելու և […]

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով անհատ ձեռնարկատեր Սամվել Մկրտումյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության […]

Կենդանիների կենսաապահովման կետեր Հայաստանում

ՀՀ ԿԵ  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել է Վրաստանի «Mercy Corps» ընկերության ներկայացուցիչներին: Հյուրերը ներկայացրել են մանրամասներ Շվեյցարիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ Վրաստանի տարածքում կառուցված կենդանիների կենսաապահովման կետերի կամ կենդանիների հավաքատեղերի վերաբերյալ, որոնք նախատեսված են ամառային արոտավայրերի տեղաշարժի, էկտո և էնդոպարազիտների նկատմամբ կատարվող անասնաբուժական միջոցառումների, համարակալման, պատվաստման և այլ միջոցառումների համար:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի […]

Քաղաքացիներն ահազանգում են…

Կասեցվել է շոկոլադի և լավաշի իրացումը

Քաղաքացների ահազանգերի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը: Հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն):

Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել […]

«Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ հայտնաբերվել են նաև այլ ընկերությունում

Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործողությունները դեղատներում՝ «Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումները (պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ) հայտնաբերելու ուղղությամբ:

Արդյունքում «Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ում ևս հայտնաբերվել է վերը նշված կենսաբանական ակտիվ հավելումը (100 տուփ), որն, ըստ ընկերության ղեկավարի, […]

Կուսումնասիրվի կենսաբանական ակտիվ հավելումների շուկան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարության Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանի հետ: Նրանք քննարկել են կենսաբանական ակտիվ հավելումների ճիշտ մակնշման, կեղծումները հայտնաբերելու, ինչպես նաև դրանց սխալ օգտագործման ռիսկերի նվազեցման հետ կապված համատեղ միջոցառումներ անցկացնելու հարցեր:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մտահոգություն […]