ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ստուգումներ և դիտարկումներ

/Ստուգումներ և դիտարկումներ

Կասեցվել են «Արարատմիլկ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «Արարատմիլկ» ՍՊԸ-ի ապխտած «սուլուգունի պանիր» և «կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը:

«Արարատմիլկ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման և անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերված սննդամթերքը ճանաչվել է վտանգավոր, մասնավորապես՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից արտադրված «սուլուգունի պանիր» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով, իսկ կաթի սերը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և […]

Վերացվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի «Թան-0,5լ» արտադրատեսակի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 11-ի որոշմամբ` կասեցվել էր Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի «Թան-0,5լ» արտադրատեսակի արտադրությունը:

Նկատի ունենալով, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է` Ծառայության պետի հունիսի 9-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է:

Այս ընթացքում տնտեսավարողը վերացրել է խախտումները, ախտահանել է արտադրական սարքավորումները, թողարկել է փորձնական արտադրանք և ներկայացրել […]

Թարմ պտուղ-բանջարեղենում նիտրատների քանակության մոնիթորինգի արդյունքները (ներմուծում 06.2015)

2015 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է ՀՀ ներմուծվող թարմ պտուղ-բանջարեղենում նիտրատների քանակության մոնիթորինգ, որի արդյունքները հետևյալն են՝

Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտնագության պետական ծառայության մարզային կենտրոնների պետերի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Մարզային կենտրոնների ղեկավարները Ծառայության պետին հաշվետվություն են ներկայացրել 2015 թ. առաջին կիսամյակում կատարված ստուգումների և դրանց արդյունքների՝ այդ թվում և հանրապետության մանկապարտեզներում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների և արձանագրված թերությունների վերաբերյալ: Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարել […]

Վերացվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. հունիսի 22-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը և հանձնարարվել վերացնել հայտնաբերված խախտումները:

«ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն կազմակերպել է սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, միաժամանակ թողարկել փորձնական արտադրանք, որը սահմանված կարգով ներկայացվել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ պաստերացված կաթի և մածունի […]

Կասեցվել են Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրության առանձին տեսակներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը:

Նաիրա Խլոպուզյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում արտադրված «Կիևյան կոտլետ»-ը ԱՑԽՄ և սալմոնելա, «Տավարի մսով կոտլետ»-ը ԱՑԽՄ, սալմոնելա […]

Կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը:

ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ -ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Մասնավորապես, ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության համաձայն՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրված պաստերացված կաթ 3,2 % (1լ) և […]

Կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրական գործընթացը:

«ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում արտադրված «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրատեսակները՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով չեն համապատասխանել«Կաթին, կաթնամթերքին և դրանց […]

Նոր տեղեկություն թունավորման վերաբերյալ

Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչի կողմից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի […]

Կասեցվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի արտադրական գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի (Վայոց ձոր մարզ, ք.Եղեգնաձոր) արտադրական գործընթացը:

Նրան պատկանող արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում՝ արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի փորձաքննության համաձայն՝ Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի կողմից արտադրված «Թան-0.5լ» արտադրատեսակը ՄԱՖԱՄ ցուցանիշով չի համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին […]