ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) 2020 թվականը հռչակվել է բույսերի առողջության պահպանման տարի։ Covid 19-ի հետ կապված համաճարակային իրավիճակից ելնելով՝ 2020-ին այս կապակցությամբ նախատեսված միջոցառումների անցկացման համար տրամադրվեց ևս 6 ամիս՝ մինչև 2021-ի հուլիսի 1-ը: Բուսասանիտարիան առողջ միջավայրում առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգն է։