Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպել էր  աշխատանքի ամենամյա  տոնավաճառ՝ «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա»  խորագրով, որին մասնակցում էին տարբեր ոլորտների մոտ երեք հարյուր կազմակերպություններ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մասնակցում էր տոնավաճառին՝ ներկայացնելով առկա թափուր աշխատատեղերը և հետքրքրվողների համար մանրամասնելով  դիմելու համար անհրաժեշտ պահանջներն ու ընթացակարգերը:Ամենամյա այս միջոցառումը լավագույն հնարավորություն է գործատուների համար՝հանդիպելու  ՀԱԱՀ–ի և հայաստանյան մյուս բուհերի ավարտական կուրսերի  ուսանողների և շրջանավարտների հետ, որոնք փնտրում են մասնագիտական աշխատանք:

Աշխատանքի տոնավաճառին ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը: Սննդամթերքի անվտանգության ոլորով հետքրքրված էին շատերը: