Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է մի շարք ընկերությունների գործունեության կասեցումը վերացնելու որոշումներ:

Կաթնամթերք արտադրող «ԽԱՔ» ՍՊԸ-ն (Արարատի մարզ), պանրի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ Ռոմիկ Կիրակոսյանը (Լոռու մարզ, գ.Կաթնառատ), ինչպես նաև հացի և խմորեղենի արտադրությամբ զբաղվող  «ԱՐՄԻՆԱՇՈՂ» ՍՊ ընկերությունն (Արարատի մարզ) ու Ա/Ձ  Ներսես Քիվոն (Երևան) վերացրել են իրենց արտադրամասերում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները և համապատասխանեցրել դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

«Արմինշող» ՍՊԸ

«ԽԱՔ» ՍՊԸ

«Ներսես Քիվո» ՍՊԸ

Ա/Ձ Ռոմիկ Կիրակոսյան