Առանց կայացած անասնաբուժության երկրի տնտեսությունը զարգանալ չի կարող. Գեորգի Ավետիսյան
Անասնաբուժության միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախաձեռնել են մարզային այցելություններ՝ մարզային անասնաբույժների հետ հանդիպումներ, նպատակ ունենալով քննարկելու ոլորտում այս պահին առկա և վերահսկողական գործառույթների ժամանակ ծագող խնդիրները:
Նախաձեռնությանը պատրաստակամությամբ են արձագանքել տեղական ինքնակառավարման մարզային կառույցները:
Երեկ Գեղարքունիքի մարզում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական […]