ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

ՍԱՏՄ-ն մասնակցել է աշխատանքի տոնավաճառի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպել էր  աշխատանքի ամենամյա  տոնավաճառ՝ «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա»  խորագրով, որին մասնակցում էին տարբեր ոլորտների մոտ երեք հարյուր կազմակերպություններ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մասնակցում էր տոնավաճառին՝ ներկայացնելով առկա թափուր աշխատատեղերը և հետքրքրվողների համար մանրամասնելով  դիմելու համար անհրաժեշտ պահանջներն ու ընթացակարգերը:Ամենամյա այս միջոցառումը լավագույն հնարավորություն է գործատուների համար՝հանդիպելու  ՀԱԱՀ–ի և հայաստանյան […]

Կասեցվել է արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ պարզվել է, որ 19.04.21թ. արտադրված,  երկու տարի պիտանիության ժամկետով «Տրոպիկական» տեսակի հյութը (540 շիշ, 930 մլ) «սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր» մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված […]

Կասեցվել է կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան / զովացուցիչ ըմպելիք) և  «Արա-Արեգ» (Գեղարքունիքի  մարզ, գ. Լճաշեն / կաթնամթերք) ՍՊԸ-ներին պատկանող արտադրամասերում:

Երկու արտադրությունում էլ կոպտորեն խախտված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել […]

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռոմիկ  Կիրակոսյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, գ. Կաթնառատ) և հայտնաբերել երկրի օրենսդրությամբ սահմաված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները շտկելու համար:

Կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (գ. Այնթապ) ու ԽԱՔ ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) և պարզել, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, […]

Արցախի և Հայաստանի հանրապետությունների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում էլ ավելի կամրապնդվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանին:

Մինչ քննարկումներին անցնելը՝ Արմեն Թովմասյանը Գեորգի Ավետիսյանին է փոխանցել «Երախտագիտության» մեդալ, որով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարին՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի […]

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ներսես Քիվոյին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանաիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակները գտնվում են արտադրամասի առաստաղին և պատերին, քողարկված և սարքին չեն, բացակայում […]

Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը դառնալու՛ է գրավիչ

Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Հայաստանում առաջին անգամ այս տոնը պետական նախաձեռնությամբ ու աջակցությամբ նշվել է 2019 թվականին և միտում ունի դառանլու պարբերական:
Այս տարի Անասնաբույժի միջազգային օրը Հայաստանում նշվում է ապրիլի 23-ին: Նախաձեռնությունը, ինչպես և նախորդիվ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական […]

Հանդիպում անասնաբուժների հետ Շիրակի մարզում

Ապրիլի 23-ը անասնաբույժի միջազգային օրն է: Հայաստանում անասնապահությունը զարգացած է Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:

Այսօր Շիրակի մարզում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանդիպել են մարզի անասնաբուժների հետ:

Կարևորվել է անասնաբուժների ջանքերը հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ, ինչպես նաև սահուն սերնդափոխությանն ուղղված շարունակական ուսուցման գաղափարը:

Ներկայացվել […]

Գազավորված ըմպելիքի արտադրամասը կվերսկսի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատերեր Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասի կասեցումը: Ստուգմամբ հաստատվել է, որ տնտեսավարողը շտկել է արտադրամասում արձանագրված սանիտրահիգիենիկ նորմերի խախտումները: