ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Ընդհանուր առմամբ՝ կազմվել է 7 արձանագրություն. ստուգայցերը շարունակվում են

Covid-19-ի կանխարգելման համար սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում: Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի իրացման ցանցում։

 Արձանագրություններ չեն կազմվել:

Վերջին մի քանի օրերի ընթացքում ստուգայց է կազմակերպվել Երևանի իրացման ցանցի մոտ 50 խոշոր օբյեկտներում, կազմվել է 7 արձանագրություն: Խախտում թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կկիրառվի «նախազգուշացում» […]

Հայաստանում կիրականացվի անասնաբուժության բնագավառի նոր ծրագիր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանն այսօր տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը:

Կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն այս տարվա սեպտեմբերից սկսել ծրագիրն ու այն ավարտել […]

ՍԱՏՄ-ն վերահսկում է covid 19 համավարակի կանխարգելման գործընթացը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ ՍԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Հանրապետությունում կորոնավարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում՝ հիմք ընդունելով 12.08.2020թ. ուժի մեծ մտած ՀՀ Առողջապահության նախարարի N17 հրամանի 2-րդ, 5–րդ և 6-րդ հավելվածները:

 Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ՍԱՏՄ տեսուչների արդյունավետ […]

Ստուգայցեր Երևանի Նոր նորք վարչական շրջանի իրացման ցանցում

Կորոնավարակի դեմ պայքարին միտված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերն այսօր շարունակվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի  իրացման ցանցում։

 ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են համեմատաբար բարվոք վիճակ․ որոշ խանութներում նկատվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են, ուստի արձանագրություններ չեն կազմվել, սակայն այդ տնտեսավարողներին խստորեն զգուշացվել է, որ թերացումների կրկնության դեպքում կհետևեն վարչական պատասխանատվության […]

ՍԱՏՄ-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ է արձանագրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր շարունակել է խստացված ստուգումները։ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի խոշոր խանութներում։

 Դիտարկված օբեկտներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված թե՛ աշխատակիցների, թե հաճախորդների դիմակ չկրելու հետ, նաև՝ այդ խանութներում չեն վարել ախտահանության ու ջերմաչափման գրանցամատյաններ։

Կազմվել են խախտումների մասին արձանագրություններ։ Թերացումների կրկնության դեպքում տնտեսավարողները կտուգանվեն։

Ստուգայցեր լինելու են […]

Covid19-ի կանխարգելմանն ուղղված վերահսկողությունն ամենօրյա է․ ՍԱՏՄ թիրախում Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններն են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին էլ շարունակում է խստացված ստուգումները։ Այսօր գերատեսչության Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում։

 Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող դիտարկված օբեկտներից երկուսում կազմվել են խախտումների մասին արձանագրություններ․ դրանք վերաբերել են հիմնականում խանութների հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքերին։ Փակ տարածքում, տվյալ դեպքում՝ խանութում, […]

Վահագնի համայնքում գործող կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական ուսումնասիրութամբ պարզել է, որ Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և Սանասար Ներսիսյան ՍՊԸ-ին, պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ […]

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար. ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգայցերը

Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են covid-19-ը վարակի տարածմամբ պայմանավորված ստուգայցերը իրացման ցանցի խոշոր տնտեսավարողների մոտ: Թիրախում եղել են Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների տնտեսավարողները:

Որոշ սուպերմարկետների նշանակված աշխատակիցներ հաճախորդներին մուտքի մոտ տվել են դիմակներ:

Հիշեցնենք. կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք […]

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա):

Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն:

Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց հետո:

ՍԱՏՄ-ն վերսկսել է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը. վերահսկողությունը խստացվում է

Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում: Հաջորդիվ ստուգայցեր կլինեն նաև հանրային սննդի օբյեկտներ և սննդամթերքի արտադրամասեր:

Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներ: Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն […]