«ԱՆԴԱԿՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
«ԱՆԴԱԿՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
2026-05-13 10:46:44
74
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Անդակո» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում (Երևան, Իսակովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշներ են վերցվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Համաձայն հետազոտության արդյունքների արձանագրության՝ «Աղցան Չերի ձիթապտղով» և «Աղցան Արև» արտադրատեսակների նմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus) ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, այսինքն՝ արտադրվում է վտանգավոր սննդամթերք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ աղցանի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Աղցան Չերի ձիթապտղով» և «Աղցան Արև» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: «Անդակո» ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված աղցանները սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ: