ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Անասնաբուժական ենթահսկման բեռները ՀՀ ներմուծելու սահմանափակումներ

Անասնաբուժական ենթահսկման բեռները ՀՀ ներմուծելու սահմանափակումներ

Տարբեր կենդանական հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանափակել է հետևյալ բեռների ներմուծումը՝

  • 2024 թվականի օգոստոսի 20-ի N 2134-Ա հրամանով 2024 թվականի օգոստոսի 21-ից Կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝ սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հրապարակումը։

  • 2024 թվականի մարտի 15-ի N 601-Ա հրամանով 2024 թվականի մարտի 15-ից ժամանակավորապես արգելվել է Վրաստանից մանր եղջերավոր կենդանիների, վրացական ծագում ունեցող մանր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, որսորդական հաղթանշանների, մսոսկրային ալյուրի, կաթ-կաթնամթերքի, վրացական ծագում ունեցող մանր եղջերավոր կենդանիների բաղադրատարրեր պարունակող կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով վերոնշյալ ապրանքների տարանցիկ փոխադրումը, ինչպես նաև մանր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն, մինչև Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան Վրաստանում մանր եղջերավորների ժանտախտ և ծաղիկ հիվանդությունների վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

  • 2023 թվականի մայիսի 19-ի N 1270-Ա հրամանով 2023 թվականի մայիսի 20-ից չթույլատրել Թուրքիայի Հանրապետությունից և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից, ինչպես նաև այլ երկրներից թուրքական և hորդանանական ծագում ունեցող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան Թուրքիայի Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում դաբաղ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

  • 2023 թվականի փետրվարի 6-ի N 293-Ա հրամանով 2023 թվականի փետրվարի 7-ից չթույլատրել Իրաքի Հանրապետությունից և իրաքյան ծագում ունեցող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը մինչև Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան Իրաքի Հանրապետությունում դաբաղ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

  • 2023 թվականի հունվարի 12-ի N 31-Ա հրամանով 2023 թվականի հունվարի 13-ից չթույլատրել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների (որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից և կիրառվելու են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների կերակրման նպատակով) ներմուծումը:

  • 2022 թվականի հունվարի 14-ի N 241-Ա հրամանով 2022 թվականի հունվարի 17-ից չթույլատրել Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

  • 2022 թվականի հունվարի 14-ի N 243-Ա հրամանով Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), ներմուծումը՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան Օրենբուրգի մարզում դաբաղ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

  • 2022 թվականի հունվարի 14-ի N 244-Ա հրամանով 2022 թվականի հունվարի 17-ից չթույլատրել Ղազախստանի Հանրապետությունից խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը:

  • 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 2113-Ա հրամանով սահմանված Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից և Բուլղարիայի Հանրապետությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը արգելելու մասին տեղեկատվությունը։

  • 2019 թվականի փետրվարի 11-ի N 7-Ա հրամանով սահմանված Ամերիկայի Միացյալ Նահանգների Քալիֆորնիա նահանգից Հայաստանի Հանրապետություն` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը արգելելու մասին տեղեկատվությունը։

  • 2018 թվականի օգոստոսի 27-ի N 153-Ա հրամանի 1-ին կետի խմբագրությամբ 2019 թվականի մարտի 23-ից չթույլատրել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալի 2019 թվականի մարտի 12-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ» որոշման փոփոխությամբ սահմանված այն տարածքներից, որոնք թռչնի գրիպ հիվանդության նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան այդ տարածքներում թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

  • Ծառայության պետի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 225-Ա հրամանով՝ Ուկրաինայի Հանրապետությունից – կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութեր, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը:

  • Ծառայության պետի 2015 թվականի մայիսի 7-ի N 492-Ա հրամանով՝ Թուրքիայի Հանրապետությունից – կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքների, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:

  • Ծառայության պետի 2014 թվականի օգոստոսի 11-ի N 850-Ա և 2014 թվականի հոկտեմբերի 28 ի N 1214-Ա հրամաններով՝ Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի, Նիգերիայի Հանրապետություններից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից – պրիմատների, անտառային այծքաղների, չղջիկների և մացառախոզերի ներմուծումը: