ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2026-08-04 15:07:56
115
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար կազմի, տարածքային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի պետերի մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են Տեսչական մարմնի ընթացիկ գործունեության արդյունքները, քննարկվել վերահսկողական և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը, արձանագրված հիմնական ցուցանիշներն ու ոլորտում առկա առաջնահերթ խնդիրները։
Անդրադարձ է կատարվել նաև օրենսդրական պահանջների միասնական և պատշաճ կիրառմանը, վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների միջև աշխատանքների արդյունավետ համակարգմանը։
Տիգրան Պետրոսյանը կարևորել է հետևողական և ռիսկահենք վերահսկողության իրականացումը, քաղաքացիների առողջության պաշտպանությանն ուղղված կանխարգելիչ աշխատանքի ուժեղացումն ու ծառայողական կարգապահության բարձր մակարդակի պահպանումը։
Խորհրդակցության ավարտին տրվել են հստակ հանձնարարականներ՝ վերահսկողական գործունեության արդյունավետության բարձրացման, արձանագրված խնդիրների օպերատիվ լուծման և առաջիկա աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով։




