ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԼՈՌԻ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԼՈՌԻ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-25 16:38:36 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԼՈՌԻ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 55

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել «Քվիմագո» ՍՊ ընկերության պատկանող «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում առկա արտադրատեսակներից (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Ներսիսյան թաղամաս):An image

Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով, իսկ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: