55-ԻՑ ՄԻԱՅՆ 3-ՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
55-ԻՑ ՄԻԱՅՆ 3-ՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
2026-09-29 15:02:33
681
_1790679708.jpg)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին երկու ամսվա ընթացքում վերահսկողություն է իրականացրել հանրապետության մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 55 ընկերություններում:
55 տնտեսավարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ (ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանվել են), իսկ 39-ի գործունեությունը կասեցվել է (37-ի դեպքում՝ թե՛ լաբորատոր փորձաքննության, թե՛ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների, 2-ի դեպքում՝ միայն լաբորատոր հետազոտության հիմքով):
Բոլոր կասեցումների մասին տեղեկատվությունը հրապարակված է ՍԱՏՄ պաշտոնական կայքում և սոցիալական հարթակների էջերում:
Խախտումներ չեն հայտնաբերվել միայն 3 արտադրությունում՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան Ա/Ձ-ին (ապրանքանիշը՝ «Նոր Գառնի») պատկանող, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող «Բայանդուր» (ապրանքանիշը՝ «Քաղցրիկ») և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» (ապրանքանիշը՝ «Առռոմա») ՍՊ ընկերություններին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասերում: