ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Մաստիտ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-16 16:54:52 Մաստիտ 1295

kovԿրծքաբորբով հիվանդ կովը տալիս է ավելի քիչ կաթ, քան առողջը: Տարբերում ենք մաստիտի երկու տեսակ՝ կլինիկապես արտահայտված և գաղտնի կամ ենթակլինիկական: Կլինիկապես արտահայտված մաստիտը հեշտ է հայտնաբերել բորբոքման բոլոր նշաններով՝ կուրծը կարմրած է, ուռած, տաք, ցավազգաց և վերջապես կաթի փոխարեն կրծից հոսում է թարախային արտազատուկ:

Գաղտնի մաստիտը շատ դժվար է հայտնաբերել, քանի որ արտաքինից կովը երևում է առողջ, իսկ ախտահարված քառորդից եկած կաթն էլ նորմալ տեսք ունի: Այդպիսի կովերին հայտնաբերում են, կատարելով կաթի լաբորատոր հետազոտություններ:

Մաստիտը կարելի է բուժել հակաբիոտիկներով, նույնիսկ ներպտկային ներարկումով:

Մաստիտով հիվանդ կովերին պետք է խմբավորել մի տեղում և կթել վերջում, որպեսզի չվարակեն մյուս կովերին: