Սննդամթերքի անվտանգության վարչություն
Սննդամթերքի անվտանգության վարչություն
Սննդամթերքի անվտանգությունը սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդի շղթայի և առևտրի ու հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգությանն առնչվող հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև պետության կողմից նախատեսվող մարդու առողջության պաշտպանության երաշխիքները ամրագրող և սննդամթերքի և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի վնասակար ու վտանգավոր ազդեցությունից պաշտպանող ոլորտ է:
Ոլորտի կարգավորման հիմնական նպատակը հանրության առողջությունը սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքով), ինչպես նաև սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման փուլերում սննդամթերքի անվտանգության ապահովումը, սննդամթերքի արտադրության և շրջանառության կամ սննդի շղթայի փուլերում պետական վերահսկողության ապահովումը` հետագծելիության սկզբունքի կիրառմամբ և այլ առանցքային խնդիրներ:
Սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրը սննդի շղթայի բոլոր փուլերում կատարվող գործառնությունների ժամանակ մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովումն է: