ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համագործակցություն

Համագործակցություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արդյունավետ համագործակցություն է հաստատել մի շարք միջազգային կառույցների հետ, փորձ է արվել տեղայնացնել ձեռք բերված փորձն ու պրակտիկ գիտելիքները, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել սննդամթերքի անվտանգության ոլորտը:

Քայլեր են կատարվել համակարգի արդիականացման, սննդամթերքի անվտանգության, ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին սպառողների իրազեկվածության բարձրացման, նոր տեխնորոլոգիաների ներդրման, կիրարկման առումով:

Միջազգային կառույցների հետ փորձի փոխանակման, ուսուցման, մասնագիտական կապերի ձեռքբերման և ամրապնդման շնորհիվ` ՀՀ ՍԱՏՄ-ն փորձում է զարգանալ միջազգային չափանիշներին համաքայլ՝ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին: