ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԹԱՅԵՔՍ

ԹԱՅԵՔՍ

An imageԹԱՅԵՔՍ-ը (Technical Assistance and Information Exchange - TAIEX) Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքն է: Թայեքս գործիքի միջոցով աջակցություն է ցուցաբերվում պետական կառավարման մարմիններին ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման հարցում՝ նպաստելով ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրությանը: ԹԱՅԵՔՍ-ի միջոցով իրականցվում է հանրային հատվածում կարիքների գնահատում և տրամադրվում է անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն։ Թայեքս գործիքը կիրառվում է հետևյալ ձևաչափերով՝ ա) փորձագիտական առաքելություններ, բ) աշխատաժողով-սեմինարներ, գ) ճանաչողական այցեր և դ) գնահատողական առաքելություն (վերոնշյալ միջոցառումների համակցություն)։

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԹԱՅԵՔՍ-ի՝ ազգային մակարդում համակարգող կոնտակտային միավորի հետ համատեղ իրականացնում է գործիքի կիրարկման հարցում ԵՄ հետ համագործակցությանն ուղղված աշխատանքների կազմակերպումը: