ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Վտանգի վերլուծության եվ հսկման կրիտիկական կետերի համակարգ

Վտանգի վերլուծության եվ հսկման կրիտիկական կետերի համակարգ

Եթե գործունեություն եք իրականացնում մսի մշակման և պահածոյացման, մսամթերքի արտադրության, ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակման և պահածոյացման, մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման, կաթնամթերքի արտադրության, համասեռված բաղադրիչներ պարունակող և սննդակարգային (դիետիկ) սննդի արտադրության ոլորտներից որևէ մեկում և Ձեր աշխատողների միջին ցուցակային թվաքանակը գերազանցում է 250 մարդը, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը, ապա ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշման N1 հավելվածի 1-ին կետի համաձայն մինչև 2017 թվականի հունվարի 1-ը պետք է Ձեր արտադրությունում ներդրված լինի պատշաճ ու հիգիենիկ արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի ներդրված համակարգ (HACCP):

Բացի այդ, Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ևս սահմանվել է՝ սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման, իրականացման և պահպանման պահանջը: