ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Անասնաբուժության վարչություն

Անասնաբուժության վարչություն


1) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի համալիր անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների, անասնաբուժական գործունեության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպում և իրականացմանը մասնակցություն, սերոմոնիթորինգի աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացների վերահսկողություն և արդյունքների վերլուծություն։

2) օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպում և իրականացմանը մասնակցություն, այդ ուղղությամբ պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցության ապահովում։

3) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում պետական Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկացում և համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում։

4) անասնաբուժական ենթահսկման ապրանքների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ օգտահանման գործընթացների վերահսկողության կազմակերպում և իրականացմանը մասնակցություն։

5) կենդանիների պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում բազայում, ամփոփում և սահմանված կարգով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (ԿԱՀԿ) ծանուցում։

Անասնաբուժության վարչության կանոնադրությունը