Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիա
Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիա
Պայմանավորվող կողմերը՝
- ընդունելով բույսերի և բուսական ապրանքների վնասատուներին հսկելու, նրանց միջազգային տարածումը և հատկապես վտանգվող տարածքներ նրանց ներթափանցումը կանխարգելելու ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը,
- ընդունելով, որ ֆիտոսանիտարական միջոցառումները պետք է լինեն տեխնիկապես հիմնավորված, թափանցիկ, և որ դրանք չպետք է կիրառվեն կամայական կամ չարդարացված խտրականության կամ քողարկված սահմանափակումների պայմաններում, մասնավորապես` միջազգային առևտրում,
- ցանկանալով ապահովել միջոցների սերտ համակարգումն այս բնագավառում,
- ցանկանալով ապահովել ներդաշնակ ֆիտոսանիտարական միջոցառումների զարգացման և կիրառման շրջանակ և մշակել միջազգային չափանիշներ այդ նպատակի համար,
- հաշվի առնելով բույսերի, մարդկանց և կենդանիների առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված` միջազգայնորեն ճանաչված սկզբունքները,
- նշելով Ուրուգվայում անցկացված բազմակողմ առևտրային բանակցությունների արդյունքներից բխող համաձայնագրերը, ներառյալ Սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագիրը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին` Կոնվենցիա բույսերի միջազգային պաշտպանության մասին
Պաշտոնական կայք՝ https://www.ippc.int/ru/