Արտահանում
Արտահանում
Անասնաբուժություն
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ կենդանի կենդանիների (բացառությամբ 2 գլխից ոչ ավելի քանակով՝ անձնական օգտագործման համար անդամ պետությունների միջև կենդանիների տեղափոխումը) տեղափոխումը։
ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և բեռը տեղափոխող հայկական ընկերության Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի ՀՀ-ի ցանկում առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի, ձուկ-ձկնամթերքի տեղափոխումը։
ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և բեռը տեղափոխող հայկական ընկերության Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի ՀՀ-ի ցանկում առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ կենդանիների կերի տեղափոխումը։
ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և բեռը տեղափոխող հայկական ընկերության Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի ՀՀ-ի ցանկում առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ անասնաբուժական դեղամիջոցների տեղափոխումը։
Պետական գրանցման վկայականի առկայության և պատրաստող ձեռնարկության կողմից տրվող՝ դրանց որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթի դեպքում
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ կենդանի կենդանիների (բացառությամբ 2 գլխից ոչ ավելի քանակով՝ անձնական օգտագործման համար անդամ պետությունների միջև կենդանիների տեղափոխումը) տեղափոխումը։
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի տվյալ պետության ցանկում առկայության դեպքում:
Բուսասանիտարիա
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ թարմ պտուղ-բանջարեղենի տեղափոխումը։
ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ սերմերի և տնկիների տեղափոխումը։
ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ չոր մրգերի տեղափոխումը։
ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ սերմերի և տնկիների տեղափոխումը։
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ կենսաբանական ակտիվ հավելումների տեղափոխումը։
պետական գրանցման վկայականի և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում:
Սննդամթերքի անվտանգություն
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ հրուշակեղենի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, մրգային և բանջարեղենային պահածոների տեղափոխումը։
Համապատասխանության հայտարարագրի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իր բաղադրության մեջ կենդանական ծագման բաղադրիչներ չպարունակող մանկական սննդի տեղափոխումը։
Պետական գրանցման վկայականի և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում առկայության դեպքում
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իր բաղադրության մեջ կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող մանկական սննդի տեղափոխումը։
ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի և բեռը տեղափոխող հայկական ընկերության Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի ՀՀ-ի ցանկում առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ կենսաբանական ակտիվ հավելումների տեղափոխումը։
Պետական գրանցման վկայականի առկայության դեպքում