ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԲԵՌՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎՆԱՍԱԿԱՐ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ (2026 թ․ հունիս)
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԲԵՌՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎՆԱՍԱԿԱՐ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ (2026 թ․ հունիս)
2026-07-03 11:33:20
4
Արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ բուսասանիտարական բեռները՝
Իրան - թարմ պղպեղ 14 600 կգ՝ կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով։
Իրան - թարմ լոլիկ 900 կգ՝ լոլիկի ցեցի թրթուրներ։
Թուրքիա - թարմ դեղձ 26 857 կգ՝ կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով։
Թուրքիա - թարմ նեկտարին 13 730 կգ՝ կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով։
Թուրքիա - թարմ նեկտարին 7600 կգ՝ կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով, կալիֆոռնյան վահանակիր։
Վրաստան - թարմ նեկտարիններ 17 000 կգ՝ կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով։
Իրան - թարմ պղպեղ պատիճավոր, քաղցրահամ գունավոր բուլղարական 9070 կգ՝ կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով, կալիֆոռնյան վահանակիր։
Թուրքիա - թարմ սալոր 90 կգ՝ կարանտին համարվող կալիֆորնիան վահանակիր ցուցանիշով։
Վրաստան - թարմ կանաչ սալոր 145 կգ՝ կարանտին համարվող կալիֆորնիան վահանակիր ցուցանիշով։