Ներմուծում
Ներմուծում
Անասնաբուժություն
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ կենդանի կենդանիների (բացառությամբ 2 գլխից ոչ ավելի քանակով՝ անձնական օգտագործման համար անդամ պետությունների միջև կենդանիների տեղափոխումը) տեղափոխումը։
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի տվյալ պետության ցանկում առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ կենդանիների կերի այն տեսակների, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են կենդանական ծագման բաղադրիչներ տեղափոխումը։
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի տվյալ պետության ցանկում առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ անասնաբուժական դեղամիջոցների տեղափոխումը։
Պետական գրանցման վկայականի և պատրաստող ձեռնարկության կողմից տրվող՝ դրանց որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում
Առանց ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված ներմուծման թույլտվության և արտահանող երկրի լիազոր մարմնի անասնաբուժական սերտիֆիկատի որքա՞ն անասնաբուժական հսկման բեռ կարելի է ներմուծել ՀՀ։
Առանց ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված ներմուծման թույլտվության և արտահանող երկրի լիազոր մարմնի անասնաբուժական սերտիֆիկատի թույլատրվում է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ձեռքի ծանրոցում, ուղեբեռում եւ փոստային առաքումներում մինչեւ 5 կիլոգրամը ներառյալ՝ գործարանային փաթեթավորմամբ կենդանական ծագման պատրաստի արտադրանքի ներմուծումը՝ նշված ապրանքն արտադրող երկրի եւ արտահանման երկրի անասնահամաճարակային տեսանկյունից բարեկեցության պայմանով։
Բուսասանիտարիա
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ սերմերի և տնկիների տեղափոխումը։
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ կենսաբանական ակտիվ հավելումների տեղափոխումը։
պետական գրանցման վկայականի և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում:
Առանց արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի որքա՞ն բարձր ռիսկայնության բուսասանիտարական հսկման բեռ կարելի է ներմուծել ՀՀ։
Առանց արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված թույլատրվում է hինգ կիլոգրամից ոչ ավելի ընդհանուր քաշով կարանտինի ենթակա՝ բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող արտադրանքի՝ բացառությամբ (սերմնանյութը և տնկանյութը` ներառյալ սերմացու և պարենային կարտոֆիլն ու սելեկցիոն և գիտահետազոտական նպատակների համար նյութը) Միության մաքսային սահմանով նավերի, ինքնաթիռների, ուղևորատար վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, նավերի, ինքնաթիռների անձնակազմի անդամների, գնացքը սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների վարորդների ձեռքի ծանրոցներում, միջազգային փոստային առաքումներում, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող՝ 3 փնջից ոչ ավելի քանակությամբ ծաղիկների, սեխերի, ձմերուկների և դդումների՝ 1 հատից ոչ ավելի քանակությամբ ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է առանց բուսասանիտարական սերտիֆիկատի։
Սննդամթերքի անվտանգություն
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իր բաղադրության մեջ կենդանական ծագման բաղադրիչներ չպարունակող մանկական սննդի տեղափոխումը։
Պետական գրանցման վկայականի և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում առկայության դեպքում
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իր բաղադրության մեջ կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող մանկական սննդի տեղափոխումը։
ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի և բեռը տեղափոխող հայկական ընկերության Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի ՀՀ-ի ցանկում առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ կենսաբանական ակտիվ հավելումների տեղափոխումը։
Պետական գրանցման վկայականի առկայության դեպքում
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ թարմ պտուղ-բանջարեղենի տեղափոխումը։
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ ցորենի, գարու, վարսակի, եգիպտացորենի, բրնձի, ալյուրի տեղափոխումը։
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ չբոված սուրճի տեղափոխումը։
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի, ձուկ-ձկնամթերքի տեղափոխումը։
ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի տվյալ պետության ցանկում առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ իր բաղադրության մեջ կենդանական ծագման բաղադրիչներ չպարունակող մանկական սննդի տեղափոխումը։
պետական գրանցման վկայականի և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում:
Ո՞ր փաստաթղթերի և պահանջների առկայության դեպքում է իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ իր բաղադրության մեջ կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող մանկական սննդի տեղափոխումը։
Պետական գրանցման վկայականի, ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի տվյալ պետության ցանկում առկայության դեպքում: