ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լոռու մարզում կասեցվել է տավարի կոտլետի արտադրությունը

Լոռու մարզում կասեցվել է տավարի կոտլետի արտադրությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-12-21 16:20:46 Լոռու մարզում կասեցվել է տավարի կոտլետի արտադրությունը 491

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Կառմիլան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր):
Առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Արտադրամասի առանձին գործառույթը՝ «Տավարի կոտլետ» արտադրատեսակի արտադրական գործունեությունը, կասեցվել է և տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: