ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-12-21 17:04:29 Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 556

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան, Դավթաշեն թաղամաս)։
Մասնավորապես՝
- հանրային սննդի օբյեկտը կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը,
- ապահովված չի եղել բնական և (կամ) արհեստական օդափոխության, ձեռքերի լվացման համար նախատեսված պայմաններով,
- կառույցի պատերը և աշխատանքային մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում և հնարավոր չի եղել կատարել դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,
- սարքավորումները և պարագաները չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։