ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-01-22 16:23:41 Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 545

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գառնիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք Գյումրի)։ An image

Մասնավորապես՝

- խոհանոցի առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, եղել են մասնիկների թափվելու հնարավորություն,

- ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարաններով։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։