ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-01-25 10:33:28 Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը 441

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Կրկնակի նմուշառում է կատարվել փորձնական արտադրանքից՝ հավի խաշած կրծքամսից, և ուղարկվել լաբորատոր փորձաքննության։ Համաձայն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության արտադրանքի նմուշը համապատասխանել է իրավական ակտերով պահանջվող նորմերին։

«Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։