ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ուժեղացված վերահսկողություն Լոռու և Վայոց Ձորի մարզի թարմ մսի իրացման շուկայում

Ուժեղացված վերահսկողություն Լոռու և Վայոց Ձորի մարզի թարմ մսի իրացման շուկայում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-10-06 11:14:39 Ուժեղացված վերահսկողություն Լոռու և Վայոց Ձորի մարզի թարմ մսի իրացման շուկայում 768

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սեպտեմբերի 2-րդ կեսից սկսված խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը:
Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության, Երևանի և մարզային կենտրոնների տեսուչների, Լոռու տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության ներկայացուցիչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մսի իրացման տաղավարներում խախտումներ չեն արձանագրվել. ողջ մսեղիքի համար ներկայացվել է սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը:
Տաշիր և Սպիտակ քաղաքների թարմ մսի իրացման մի շարք կետերում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 72 կգ. միս-մսեղիք, որը հանվել է վաճառքից և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
Պատկերն առավել վատ է եղել Վայոց Ձորի մարզում. Եղեգնաձոր և Վայք քաղաքների մսի իրացման կետերում վաճառվող միս-մսեղիքը չի եղել սպանդանոցային ծագման: Տրվել են առավել քան 160 կգ միս-մսեղիքի շուկայից ետկանչի և վաճառքի կասեցման կարգադրագրեր:
Ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է:
Հորդորում ենք սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է: