ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-02-12 11:38:49 Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 473

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «Մելիք-Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք Գյումրի)։

Մասնավորապես՝

- խոհանոցի մի մասի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն կանխարգելել կեղտի կուտակումը,

- սննդի կառույցում տեղակայված լվացարաններն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում՝ միացման հատվածներում առկա են եղել բացվածքներ։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։