Ի լրումն. կասեցվել է «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ի լրումն. կասեցվել է «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
2024-02-15 10:31:56 555
«Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք․ Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:
Մասնավորապես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետևյալ անհամապատասխանությունները՝
- սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
- պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- առաստաղները և վերին ամրությունները, պատուհաններն ու այլ բացվածքները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, բացակայել են միջատապաշտպան ցանցերը,
- սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ,
- սննդային թափոնները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղում։
Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։