ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցերը շարունակել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում

ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցերը շարունակել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-10-09 11:57:19 ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցերը շարունակել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում 826

An imageՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցերը շարունակել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում` ուղղված Covid19-ի տարածման կանխարգելմանը։
Սուպերմարկետներից միայն մեկում կազմվել է արձանագրություն` հաճախորդների դիմակ չդնելու հիմքով:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ: