«ՄԱՔՍ ՖԻՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 2023Թ-ԻՆ. ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
«ՄԱՔՍ ՖԻՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 2023Թ-ԻՆ. ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
2024-03-04 17:37:04 497
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից (Ռոսսելխոզնադզոր) ստացել է գրություն այն մասին, որ Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ՍՊԸ ընկերության կողմից արտադրված իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ):
Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» ՍՊԸ կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողություն»-ից փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»։
Սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է:
ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները:
Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Վերջին անգամ «Մաքս Ֆիշ» ընկերությունում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել 2023թ-ին, խախտումներ չեն հայտնաբերվել: