ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-03-06 10:00:35 ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ 451

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք Երևան, ռեստորան «Ջուլիս») իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։

Մասնավորապես՝ շտկված են եղել ոչ միայն արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, այլև՝ ստուգման ընթացքում վերցված մարինացված սաղմոն ձկան և «Հոլանդեզ» սոուսի նմուշների լաբերատոր փորձարկման արդյունքներն են փաստել, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։