ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-03-11 11:28:28 ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 488

An image ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր)։

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ արտադրամասը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝ արտադրական շինությունների առաստաղները, պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա են բորբոսի հետքեր:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։