ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2023 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2023 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-03-12 09:06:01 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2023 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ 503

An image

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է զեկուցվել կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և տեսչական մարմինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին։ Ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել իրականացված ստուգումների, վերահսկողական, իրազեկման միջոցառումների մասին։

... 2023-ի ընթացքում տեսչական մարմիններն իրականացրել են ընդհանուր 7757 ստուգում, որից 2360-ը՝ պլանավորված, իսկ 1854-ը՝ չպլանավորված: Պլանավորված ստուգումների կատարողականը կազմում է շուրջ 90 տոկոս։

... Օրենքով սահմանվել է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքն ընդունվել է 2023-ի տարեվերջին, օրենքի ընդունման մասին հանրային իրազեկման աշխատանքների արդյունքում արձանագրվել է սպանդանոցային ծագման մսի շրջանառության աննախադեպ աճ՝ համեմատած նախորդող բոլոր ժամանակահատվածների հետ։

... Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, իրականացվող ծրագրերի պատշաճ իրազեկումը և շեշտել մարզերում աշխատանքներն առավել ակտիվ իրականացնելու խնդիրը:

... Տեսչական մարմինների կողմից իրականացվել են ավելի քան 6.500 իրազեկման միջոցառում՝ ընդգրկուն դասընթացների, զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական կայքերի և այլ հարթակների և միջոցառումների միջոցով։

... Հանդիպման ընթացքում քննարկվել են Տեսչական համակարգի զարգացման հեռանկարները, մի շարք խնդիրների առնչությամբ ստացվել են կոնկրետ հանձնարարականներ: