ՍԱՏՄ տեսուչների շաբաթամուտի ստուգայցերը մեկնարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում
ՍԱՏՄ տեսուչների շաբաթամուտի ստուգայցերը մեկնարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում
2021-10-11 05:33:49 764
Covid19-ի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների շաբաթամուտի ստուգայցերը մեկնարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում։
Վերահսկողության արդյունքում խախտումներ են գրանցվել միայն մեկ սուպերմարկետում, կազմվել է արձանագրություն:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ: